«Լոկոմոտիվը» ձախողում է Տիկնիզյանի տրանսֆերը «Վերդեր»
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը Բրեմենի «Վերդեր» վտանգված է։
90min.de-ն գրում է, որ գերմանական ակումբն այլևս չի ձեռնարկում 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու քայլեր։ Պատճառը «Լոկոմոտիվի» պահանջած տրանսֆերային գինն է։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բունդեսլիգայի ներկայացուցիչը հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել է 4 միլիոն եվրո, իսկ «Լոկոմոտիվը» պահանջում է 5 միլիոն։

