Նոր մանրամասներ՝ հայտնի փաստաբանի ահազանգի հետքերով
Իրավական
Ի լրումն աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի ահազանգի, «Իրավունքը» մեկ անգամ եւս կապ հաստատեց նրա հետ եւ տեղեկացավ, որ լիազոր մարմնի կողմից օրվա մեջ թվով երրորդ շտապօգնության բրիգադն է հրավիրվել՝ քաղաքացու համար: Բժիշկները մեկ անգամ եւս արձանագրել են՝ քաղաքացուն սպառնացող առողջական խնդրի մասին: Պարզվում է՝ այս անգամ ԴԱՀԿ ծառայողների կողմից հաշվի է առնվել բժշկի արձանագրված փաստը եւ ժամանակավորապես դադարեցրել են վտարման գործընթացը:
Վերոնշյհալի հետ կապված՝ պարոն Բաղդասարյանն ընդգծեց, որ այս պահին իրավաչափ է գնահատում լիազոր մարմնի քայլը եւ ըստ այդմ՝ ժամանակավրեպ է համարում նախորդ ահազանգում տեղ գտած խոշտանգման մասով իրավապահներին եւ ՄԻԵԴ դիմելու վերաբերյալ հայտարարությունը:
https://iravunk.com/sim/?p=262563&l=am/