Լիլիթ Բասյանի շնորհավորանքը որդուն
Շոու բիզնես
Սննդաբան Լիլիթ Բասյանի և դերասան Ալեքսանդր Բաբասյանի որդու՝ Ալեքսի տարեդարձն է, որի կապակցությամբ Լիլիթ Բասյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ, որին կից գրել է. «Ես հենց քեզ պատկերացրել եմ և առաջին րոպեներից շնչել եմ քեզ հետ: Ես քեզ շատ եմ սիրում, չնայած երբեմն դու ինձ նեղացնում ես, երեմն չես հասկանում, երբ ես «մաքրում եմ» քո ճանապարհն ու ուղղորդում: Մայրական սիրտն անսահման է և երբեմն կարող է զայրանալ, իսկ հետո գրկել; Մայրական սիրտը անսահման է սիրում և քեզնով է լցվում: Ալեքս, ես ամեն բան չէ, որ գիտեմ այս կյանքում, բայց ես ուզում եմ՝ երբ ընկնես բարձրանաս, երբ տխրես հիշես իմ ձայնը, երբ հուսահատվես միշտ հիշիր, որ առանց դժվարության բարձրունքների չեն հասնում: Շնորհավոր լինի օրդ, իմ Ալեքս»:
https://www.tert.am/life/am/news/2023/08/15/lilitbasyan/89028
https://iravunk.com/sim/?p=262527&l=am/