Ինչու հետաձգվեց Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը. փաստաբանը փակագծեր է բացում

Տեսանյութեր
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը կքննվի երկուշաբթի` օգոստոսի 14-ին, ժամը՝ 12:30-ին։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նրա խոսքով` միջնորդության քննությունը հետաձգվել է, քանի որ քննիչը միջնորդությանը կից ներկայացրել է 9 ձայնասկավառակ, որոնց ընդհանուր տեւողությունը 23 ժամ է։
 
«Բնականաբար, հիմա քննիչը պետք է ապահովի, որպեսզի Արմեն Աշոտյանը այդ ամեն ինչին ծանոթանա ՔԿՀ պայմաններում։ Ժամկետը շատ քիչ է, ֆիզիկապես անհնար, բայց քանի որ սահմանափակ է նաեւ միջնորդության քննության ժամկետը, նիստը հետաձգվեց մինչեւ երկուշաբթի», - ընդգծեց փաստաբանը:
 
Ի դեպ, պաշտպանական կողմը դատավոր Գիվի Հովհաննիսյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է։
 
«Բացարկ ենք ներկայացրել դատավորին` հաշվի առնելով, որ նրա հայրն ու եղբայրը ժամանակին քաղաքական հալածանքների են ենթարկվել նախկին իշխանությունների կողմից՝ Մարտի 1-ի գործի հետ կապված։ Իրեն ասացի, որ ինքն էլ հիմա կարող է քաղաքական հալածանքների ենթարկել իշխանության նախկին ներկայացուցչին։ Նա մերժեց` ասելով, որ Աշոտյանը այն ժամանակ ո՛չ քննիչ է եղել, ո՛չ դատախազ, ո՛չ դատավոր։ Փաստորեն, հերքեց մինչ այդ տարածված պնդումը, թե իր հայրն ու եղբայրը եղել են քաղբանտարկյալ»,- ասաց Աթանեսյանը:
 
Ուշագրավ է նաեւ այն, որ նիստի սկսելուց առաջ պարզվել է, որ միջնորդությունը հասցեագրված չէ հակակոռուպցիոն դատարանին։ Հետեւապես, փաստաբանը դատավորից պահանջել է միջնորդությունը վարույթ չընդունել, քանի որ այն իրեն հասցեագրված չէ։ Սակայն դատավորը պնդել է, որ դա ընդամենը վրիպակ է, եւ շարունակել է նիստը։ Աթանեսյանն այս հարցով պատրաստվում է դիմել պատկան մարմիններին, որպեսզի դատավորը պատասխանատվության ենթարկվի այն բանի համար, որ վարույթ է ընդունել մի միջնորդություն, որն իրեն հասցեագրված չի եղել։
 
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում