ՍԴՀԿ-ն առաջիկա Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցի` առանձին կամ դաշինքով
ՆերքաղաքականՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը առաջիկա Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցի` առանձին կամ դաշինքով։ ՍԴՀԿ-ն` նախօրոք հայտարարված դաշինքով չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին որոշ տեխնիկական խնդիրների եւ հատկապես ՀԵՎԿ-ի կողմից` նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվելու պատճառով։
Այսուհանդերձ, ՍԴՀԿ-ն շարունակում է կանգնած մնալ ՀՀ պետականության կողքին, միաժամանակ շարունակելով իր ինտենսիվ քննարկումները բոլոր այն քաղաքական ուժերի ու անհատների հետ, ովքեր մտահոգ են երկրի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներով, ինչպես նաեւ մայրաքաղաքի հուզող հարցերով։ Այս մասին տեղեկացնում են ՍԴՀԿ-ից:
https://iravunk.com/sim/?p=262373&l=am/

