Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը ներառված է իտալական «Իմաջինարիա» կինոփառատոնի մանկական ֆիլմերի մրցույթում և Էստոնիայի անիմացիոն կինոփառատոնի ծրագրում
Մշակութային
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը ներառված է օգոստոսին կայանալիք իտալական Իմաջինարիա կինոփառատոնի մանկական ֆիլմերի մրցույթում և Էստոնիայի Անիմիստ Տալին անիմացիոն կինոփառատոնի «Տարօրինակ հյուրեր» ծրագրում՝ ուղղված դեռահասներին։ Ֆիլմը հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է «Հոշկի Ֆիլմ» և իրանական «Հուրախշ Ստուդիոզ» կինոընկերությունների կողմից։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակն է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ամբողջ ստեղծագործական ու տեխնիկական կազմին, մաղթում հաղթանակներ և հաջողություններ։ Ֆիլմի կոմպոզիտորն է Միքայել Ոսկանյանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը, դերերում՝ Արմինե Անդա և Գագիկ Ղազարէ։ Հիշեցնենք, որ հուլիսին ֆիլմը ստացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ մրցույթի գլխավոր՝ «Ոսկե Ծիրան և Գենադի Մելքոնյանի» հատուկ մրցանակը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/08/10/1360713/
© 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից