Ինչու ՍԴՀԿ-ն խզեց Խզմալյանի հետ դաշինքը

Ներքաղաքական

136-ամյա Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մոտ երկու ամիս առաջ դաշինք կազմեց 5-ամյա Հայաստանի Եվրոպական կուսակցության հետ: Երկու քաղաքական ուժերի առաջնորդները` Սեդրակ Աճեմյանն ու Տիգրան Խզմալյանը, համատեղ միջոցառում կազմակերպեցին, ձեռք ձեռքի տվեցին եւ նաեւ ի լուր երեւանցիների տեղեկացրեցին, որ մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություններին եւ իրենց դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածուն լինելու է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:

Բայց, արի ու տես, որ եկավ առաջադրումների ժամանակն ու ԿԸՀ-ում հայտնվեց միայն Տիգրան Խզմալյանը՝ բացառապես Հայաստանի Եվրոպական կուսակցության նախընտրական ցուցակով, որը գլխավորում էր ոչ թե Կարեն Սարգսյանն, այլ հենց ինքը: Ի դեպ, Խզմալյանը դեռ մեկ տարի առաջ սոցցանցերում ձոնում էր ու հայտարարում, թե իրենց կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածուն լինելու է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, բայց արի ու տես, որ գցեց-բռնեց ու ինքն իրենից լավ քաղաքապետի թեկնածու չգտավ:

 Թե ինչպես հասկանալ այս ամենը, «Իրավունքը» հետաքրքրվեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամ ՎԱՐԱԶԴԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՑ:

«Ունեինք հստակ պայմանավորվածություններ Հայաստանի Եվրոպական կուսակցության հետ, սակայն նկատեցինք փոփոխություններ: Քաղաքական ուժի հետ ճանապարհ գնալու ընթացքում նման փոփոխությունները հետագայում, ըստ մեզ,  հղի էին այլ հետեւանքներով: Ուստի՝ կուսակցության վարչությունը քննարկեց հարցը քաղաքապետի թեկնածու Կարեն Սարգսյանի եւ որոշում կայացվեց այս թիմով չգնալ ընտրության», - այլ փակագծեր չբացելով՝ ընդգծեց Եղիազարյանը:

Այսպիսով՝ ՍԴՀԿ-ն եւ Եվրոպական կուսակցությունը դադարեցնում են միասնական ճակատով հանդես գալն ու երկու ամսական դաշինքը, ըստ էության, համարվում է կազմալուծված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում