Արսեն Զախարյանը համաձայնության է եկել իսպանական ակումբի հետ
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը եւ իսպանական «Ռեալ Սոսյեդադը» համաձայնության են հասել, հաղորդում է Mundo Deportivo-ը։
Այժմ Լա լիգայի ներկայացուցիչը պետք է ռուսական ակումբի հետ փոխհամաձայնության գա տրանսֆերային արժեքի շուրջ։ «Ռեալ Սոսյեդադը» 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկել է 12 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։
Ավելի վաղ «Դինամոյի» գլխավոր տնօրեն Պավել Պիրովարովը հայտարարել էր, որ տարբեր ակումբների հետ բանակցություններ են ընթանում Զախարյանի տրանսֆերի հարցով։

