Արցախը համակենտրոնացման ճամբար չէ, նրա բնակիչները գերիներ չեն, որ ով ինչ ցանկանա` վարվի հետը. ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր

Հանդիպում

Օրեր առաջ Արցախի նախագահը հայտարարեց, որ իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանը եւ Արցախը դարձել է մի մեծ համակենտրոնացման ճամբար, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ Սա դատավճռի պես է հնչում, ինչպե՞ս են գնահատում իրավիճակն Արցախում, ի՞նչ ճանապարհներ կան հաղթահարելու ստեղծված իրավիճակը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանից, ով նկատեց.

-Նախ Արցախի նախագահի ԱՀ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի մասին։ Այն Արցախցու հոգուց ու սրտից բխող խոսույթ չէր, դեռ ավելին`պաշարման մեջ գտնվող  երկրի նախագահը իրավունք չուներ այդպես ընկճված, վախվորած հանդես գալու հանրության առաջ։ Այն արցախցու խոսք չէր։ Արցախցի ղեկավարը պետք էր ներկայանար մարտական կեցվածքով, համարձակ ներկայացնի ելքից դուրս գալու ուղիները։ Արցախը համակենտրոնացման ճամբար չէ, նրա բնակիչները գերիներ չեն, որ ով ինչ ցանկանա` վարվի հետը ։ Միանգամայն կոպիտ ու աններելի համեմատություն էր, որ թույլ տվեց նախագահ Ա.Հարությունյանը։ Մարտնչող, պայքարող հանրությունը չի կարող հայտնվել համակենտրոնացման ճամբարում։

-Հասարակությունը գտնում է, որ պետք է ամեն հնարավոր սցենարների պատրաստ լինենք, այդ թվում` զենքով պաշտպանելու մեր հողը, այս տարբերակի դեպքում ի՞նչ սցենար կարող ենք ակնկալել։

-Ստեղծված վիճակից դուրս գալու միակ ճանապարհը բոլոր այն խոչընդոտների վերացումն է, որոնք  հայրենիքն ու ազգը  տանում են կործանման։ Նախևառաջ անհրաժեշտ է իրականացնել իշխանափոխություն, ստեղծել ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող բանակ և ազգովին ելնել վճռական պայքարի։
      Ռևանշի պետք է հասնենք թշնամու նկատմամբ, եթե ուզում ենք  հայ մնալ ու բնակվել մեր պատմական տարածքում։ Հասարակությունը դեռևս պատրաստ չէ և ոչ մի տարբերակի` երկիրը այս վիճակից հանելու։ Իշխանությունները և' Արցախում, և' Հայաստանում առայժմ կարողանում են մթագնած պահել հասարակության մեծ զանգվածի գլխուղեղը։ Նրանք ապրում են օրվա կյանքով։
Ճիշտ է, ուրիշ է պատկերը Արցախում։ Այստեղ հանրության մի մասը ընդգրկված է ՊԲ ֊ում, մի մասը տարբեր կարգավիճակով մարտական հերթապահություն է անում հենց իրենց բնակավայրի սահմանագծում։ Կազմակերպական առումով դեռ անելիքներ շատ կան։
Ժողովրդի մի զգալի հատվածը դեռևս չի գիտակցում, որ միայն զենքով կա ազատություն։ 
ՀՀ֊ում պատկերը միանգամայն այլ է։ Կարծես ուրիշի ցավի են ականատես լինում, իշխանությունը մեծամասնությանը այն աստիճանի է բթացրել, որ կարծում է ,,խաղաղության,, օրակարգը իրատեսական է և դրան հասնելու համար պետք է թշնամուն տարածքային զիջումներ անել։
Հետևաբար պրոբլեմի լուծման միայն երկու սցենար գոյություն ունի։ Նախ պետք է վերացնել այս չարիք իշխանությունները երկու հայկական պետություններում, և երկրորդ` պետք է նոր ձևավորված իշխանությունների ղեկավարությամբ զենքի ուժով ազատագրենք մեր պստմական հողերը։

https://iravunk.com/sim/?p=262279&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ