«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տրանս անձը հիասթափված է․ սեքս աշխատանքով հավաքած 27 հազար դոլարը առգրավվել

Քրեական

Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ քննիչները տրանս անձի գումարը վերցրել են ու չեն վերադարձնում։

Oragir.News-ի հետ զրույցում Մարտիրոսյանը պատմել է, որ թմրանյութի որոնման պատրվակով ոստիկանությունը պարբերաբար խուզարկություններ է անցկացնում այն վայրերում, որտեղ հավաքվում են ԼԳԲՏ համայնքի անդամները, օրինակ Պոլիգրաֆ ակումբում, նման մի դեպք էլ եղել է տրանս անձի հետ, ում բնակարանը նույնպես խուզարկել են։ Նա պատմել է՝ անձն, ում հետ տեղի է ունեցել միջադեպը, սեքս աշխատանքով է զբաղվում։

«Տրանս անձը ամիսներ առաջ ունենում է հաճախորդ, ով տանը վատ է զգում ու խնդրում է, որ տրանս կինը թույլ տա՝ ներքևում իրեն սպասող ընկերը բարձրանա վերև և օգնի, որ ինքն իջնի ներքև։ Երբ ներքևում գտնվող ընկերը բարձրանում է վերև, երկուսով հարձակվում են, տրանս կնոջը ծեծում, իրենց վճարած գումարը հետ են վերցնում և տանում են նաև տրանս անձի հեռախոսը, ապա սկսում են գործարքներ անել դրանով, ինչ-որ ալիքներից սկսում են թմրանյութեր գնել։ Բոլոր գործարքների, փոխանցումների սքրինշոթերը տրանս կինը պահում է։ Մինչև նա հասցնում է գաղտնաբառերը փոխել, նրանք արդեն հասցնում են գործարքներ իրականացնել, տրանս կնոջ ընկերներից նրա անունից գումարներ վերցնել։ Դրանից հետո, մոտավորապես 10 օր առաջ՝ առավոտյան 8։00-8։30-ի սահմաններում քննչականը դատարանի որոշմամբ գալիս է ու սկսում է խուզարկություն իրականացնել տրանս կնոջ տանը, ամեն ինչ քանդում են ու ոչ մի թմրանյութ չեն գտնում։ Մենք համոզված ենք, որ քննչականի այս գործողությունները կապված են նախորդ պատմության հետ, երբ գողացված հեռախոսով ինչ-որ ալիքներից սկսել են թմրանյութեր գնել՝ չնայած մենք հեռախոսի գողացված լինելու վերաբերյալ հաղորդում ենք ներկայացրել, հեռախոսը գտնվել է ու հիմա իրենց մոտ է»,- նշել է նա։

Մարտիրոսյանը նաև նշել է, որ տրանս կինը 4-5 տարիների ընթացքում սեքս աշխատանքով 27 հազար դոլար գումար է հավաքել, որ սեռափոխություն իրականացնի և հորմոնաթերապիա անցնի, մինչդեռ քննիչները խուզարկություն իրականացնելուց հետո կնոջը ձերբակալել են, թեև ոչ մի թմրանույթ տանը չեն գտել, իսկ գումարն առգարվվել են. «27 հազար դոլարը քննիչը վերցրել է ու չի տալիս, այսինքն տնօրինում են ուրիշի գույքն ու ասում, որ դեռ պետք է պարզեն, թե այդ գումարը որտեղից։ Եթե այդ մարդու տանը թմրանյութ չեք գտել, ու դուք գիտեք, որ հեռախոսը գողացել են, ապա ինչո՞ւ ձեր հետաքննությունն այդ ուղղությամբ չեք իրականացնում։ Ստացվում է իրենք տնօրինում են մարդու տարիներով հավաքած գումարը»։

Նա նաև նշել է, որ վերջին 1-2 տարիների ընթացքում քննչականը, ոստիկանությունը, դատախազությունն ինչ-որ կանաչ լույս են ստացել ու թմրանյութի անվան տակ մտնում են ակումբներ, տրանս անձանց տներ։

«Տրանս անձիք այլևս չեն վստահում դատախազությանը, ոստիկանությանն ու քննչականին, որովհետև բազմիցս եղել է, որ քննչականում քննիչն հենց ինձ ասել է՝ մենք ձեզանից զզվում ենք, ե՞րբ եք էս երկրից թողնելու գնաք։ Ես ու ԼԳԲՏ համայնքն ինչպե՞ս կարող է իր կյանքը վստահել այն մարդկանց, ովքեր իրավունք են պաշտպանում, հիմա խայտառակ իրավիճակ է, սենց պատմություններ ոչ մի ժամանակահատվածում չի եղել։ Թմրանյութն իրենց համար կանաչ լույս է, իրենք մտնում են ԼԳԲՏ անձանց տներ, հավաքատեղիներ։ Թմրանյութը պատրվակ է, մտնում են, ոչ մի բան չեն գտնում դուրս են գալիս»,- եզրափակել է նա։ 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան