Սորոսածին Հայկոն կփորձի է ներկայանալ Ռուսաստանի հովանավորյալի կերպարով

Վերլուծություն

Կարծես թե հայաստանյան քարոզչական դաշտում նշաններ են նկատվում, որ մայրաքաղաքային ընտրություններում նախկին քաղաքապետ, նիկոլյան դրածո Հայկոն փորձելու է իրեն հրամցնել որպես ռուսամետ ուժ:

Բանն այն է, որ մեր տարածքում ռուս-ամերիկյան ներկա բախման ֆոնին թեեւ ակնհայտ տեսանելի է, թե ովքերն են ԱՄՆ-ի եւ արեւմտյան տերերի հովանավորյալները, որոնց թվում, իհարկե, աչքի է ընկնում նիկոլյան թիմը` ի դեմս Ավինյանի, սակայն տեսանելի չէ, թե ում է աջակցում Մոսկվան, եթե, իհարկե, նման աջակցություն առհասարակ կա: Եվ ահա, մինչ այս էլ կային խոսակցություններ, որ հենց ռուսական ուժերի հովանավորյալի կերպար կփորձի վերցնել Հայկոն: Եթե ոչ բացահայտ, ապա ակնարկային տեսքով: Ու կարծես թե այդ գործընթացի մեկնարկն արդեն տրվում է` քարոզչական դաշտի կիրառմամբ:

Սակայն այս «օպերացիան» լուրջ թերություն ունի: Հայկոյի կինը, ինչպես ժամանակին շատ է խոսվել, ընդգծված, ամենաառանցքային ռուսատյաց երկրներից մեկի` Չեխիայի ներկայացուցիչն է: Ավելին, նույն պնդումների համաձայն, նա չեխական սորոսածինների ղեկավարի դուստրն է: Նաեւ քանիցս ֆիքսվել է, թե անձամբ Հայկոն ինչ սերտ ունեցվածքային դիրքեր ունի Չեխիայում, եւ այդ ամենը, իհարկե, հարվածի տակ կդներ, եթե իրականում հանդես գար ռուսական դիրքերից:

Չնայած, նա այլ տարբերակ չունի: Ինչքան էլ քարոզչական դաշտում փորձում են առաջ տանել այն թեզը, թե Հայկոն ունի որոշակի վարկանիշ, որ կարողանա հաղթելու հավակնություններ ունենալ, սակայն, ինչպես տեղեկացրեց մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը, դա սովորական միֆ է: Հայկոն իր էական մեղքի բաժինն ունի մեր երկրի ներկա վիճակի հարցում, այդ թվում` պատերազմում պարտության եւ զոհերի, եւ հասարակությունն այդ փաստը գիտակցում է: Գումարած, ժամանակին նա ընդամենը Նիկոլի հաշվին դարձավ քաղաքապետ, սակայն իրականում ունենալով զրոյական վարկանիշ: Այսինքն, հենց նման իրական դիրքերից էլ, ըստ աղբյուրի, Հայկոն ներգրավվելու է ընտրարշավում, եւ թերեւս նա էլ է հասկանում, որ առանց քարոզչական ավանտյուրայի, նա որեւէ շանս չունի: Ու քանի որ արեւմտյան դաշտը գերհագեցած է, նաեւ այդ դաշտին ծանր հարված է հասցրել Արցախը բացահայտորեն վաճառելու Արեւմտյան քաղաքականությունը, Հայկոյին, թերեւս, մնացել է իր ավանտյուրան կառուցել Ռուսաստանի հաշվին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում