Կա Նիկոլ, ուրեմն՝ չկա Արցախ, չկա Արցախ, ուրեմն՝ չի՛ լինելու Հայաստա՛ն. Խորեն Մարդոյան

Ներքաղաքական
«Երկու օր է, ինչ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայությունն իր բողոքի արդարացի ձայնն է բարձրացնում ԱՄՆ սենատորների գրասենյակների առջեւ, փակում փողոցներ եւ նահանգային մայրուղիներ, որ կառավարության ուշադրությունը բեւեռի Արցախում տիրող բլոկադայի եւ հնարավոր ցեղասպանության կանխարգելման վրա, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկվեն՝ ազդելու Ադրբեջանի վրա Բերձորի ճանապարհը բացելու ուղղությամբ:
 
Կանադայի՝ Օնտարիոյի եւ Քվեբեկի Հայակական Միացյալ մարմիններն էլ են առաջիկա օրերին պատրաստվում են քաղաքական ակցիաներ կազմակերպել Տորոնտոյում եւ Մոնրեալում Արցախի հարցով, որ կարողանանք տեղ հասցնել Կանադայի նահանգային եւ ֆեդերալ իշխանություններին այս կարեւորագույն ուղերձը, որ Արցախի մեր հայրենակիցների կյանքը վտանգված է, եւ Ադրբեջանը 120,000 հոգու պահում է պատանդի կարգավիճակում:
 
Այսօր, Հայաստանի եւ Արցախի համար այս ծանր ժամանակներում հայկական սփյուռքը նույնպես ապրում է իր դժվարին ժամանակները: Տարբեր տեսակի քաղաքական ձեռնարկներ կազմակերպելով, որոնց նպատակն է օգնել մեր հայրենակիցներին Արցախում իրենց կյանքի, ապրելու, ինքնորոշվելու իրավունքները ճանաչելի եւ հասանելի դարձնել Կանադայի եւ ԱՄՆ-ի իշխանություններին, սակայն ամեն անգամ կանգնում ենք կարեւորագույն հարցի առջեւ, երբ հերթական հանդիպման ժամանակ, տվյալ երկրի պատգամավորը կամ նախարարն ուղղակի հարց է տալիս Հայ համայնքի ներկայացունցիչներին. «Ձեր եւ Հայաստանի կառավարության դիրքորոշումները Արցախի հարցում չեն համընկնում, ի՞նչ եք ուզում մեզանից, կողմնորոշվեք, որ մենք էլ իմանանք ինչ անել եւ ինչպես վարվել:
Դիվանագիտական ողջ համակարգը կոլապսի է ենթարկված, նույնիսկ հայրենասեր դիվանագետներն են հայտնվել մի իրավիճակի մեջ, որ այլեւս իրենք էլ չեն իմանում ինչ անել, ինչպես դուրս գալ փաշինյանական խունտայի գերությունից, որ կարողանան ազատորեն խոսել եւ կռիվ տալ միջազգային հարթակներում Արցախի կարգավիճակի եւ արցախցու համար:
 
Ասածիս նպատակը ո՞րն է՝ սփյուռքում ցանկացած քաղաքական ակցիայի ժամանակ, որտեղ էլ լինի՝ ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Բրազիլիա, Ավստրրալիա, Ֆրանսիա, Լիբանան ….. Տվյալ հավաքի ժամանակ պետք է շատ հստակ օտար երկրյա նախարարների ու պատգամավորների մոտ հնչեցնել թիվ մեկ ԴԱՎԱՃԱՆԻ անունը եւ տեղյակ պահել, որ այս տականքը չի ներկայացնում եւ ի վիճակի չէ ներկայացնել հայ ժողովրդին եւ նրա շահերը, նա միմիայն հանդիսանում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկություններն ի կատար ածողը։ Այդ ստահակը Հայաստանը եւ Արցախը տանում է վերջնական կործանման: Արդեն անցել են քաղաքանապես կոռեկտ լինելու ժամանակները, կհնչեցնենք եւ կպահանջենք թիվ մեկ ստախոսի հրաժարականը, կհարգեն մեզ, չենք հնչեցնի կշարունակենք ապրել այն խավարի մեջ, որի մեջ հիմա հայտնվել ենք ազգովի:
 
Եվ այդ թրքահպատակ քպ-ականին հեռացնելու ամենակարեւոր եւ առաջնային անելիքը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում նրան հաջողությունից զրկելն է, քանի որ Երեւանում չունենալով իշխանություն՝ այդ ստահակը չի կարողանալու հաղթել համապետական ընտրություններում:
Որպես ասվածի ամփոփում՝ կա Նիկոլ, ուրեմն՝ չկա Արցախ, չկա Արցախ, ուրեմն՝ չի լինելու Հայաստա՛ն: Դե մտածեք՝ մի՞թե մի տզրուկն արժե մի ամբողջ հայություն, մի՞թե մի փնթի թրքահպատակ անլվայի պաշտոնը գերադասելի է Հայ ազգի գոյության իրավունքից», - գրել է Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքի համայնքային եւ հասարակական գործիչ ԽՈՐԵՆ ՄԱՐԴՈՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում