Գիյոմ Կանեի ու Մարիոն Քոտիարի ընկերությունից ծնված ու գեղեցիկ ընտանիքի վերածված սերը
Մշակութային
Գիյոմ Կանեն ու Մարիոն Քոտիարը ամենագեղեցիկ ու ներդաշնակ զույգերից են, որոնք արդեն երկար տարիներ է կարողանում են միասին ապրել ու ստեղծագործել: Երկուսն էլ մինչ միմյանց հանդիպելն իրենց կյանքում մեծ սերեր են ունեցել, սակայն ժամանակի ընթացքում հասկացել են, որ ստեղծված են իրար համար:
BRAVO.am-ը ներկայացնում է ֆրանսիացի ռեժիսորի ու դերասանուհու միասին անցած ուղին, առաջին աշխատանքի շնորհիվ սկսված մտերմությունն ու ընտանիքի ստեղծումը:
Դժբախտ սերը
Մարիոն Քոտիարը 16 տարեկան էր, երբ սկսնակ ռեժիսոր, 23-ամյա Ժուլյեն Ռասամը նրան հրավիրեց նկարահանվելու «Խաղը» ֆիլմում: Շուտով նրանք սկսեցին հանդիպել ու միասին բնակվել Փարիզում վարձակալած բնակարանում:
Պաշտում էին իրար, բայց անգամ Մարիոնի անչափ մեծ սերը չփրկեց Ռասամին: Նա թմրամոլ էր ու 2000 թվականին իմանալով, որ մայրն ինքնասպանություն է գործել, ընդունեց չափազանց մեծ չափաբաժին ու նետվեց պատուհանից: Ժուլյենը փրկվեց, բայց պարալիզացված մնաց: 2 տարի անկողնուն գամված էր, ու Քոտիարն էր նրան խնամում: 2002 թվականին ռեժիսորը մահացավ, ու դերասանուհին շատ ծանր տարավ նրա կորուստը, վիշտը հաղթահարելու համար մեկնեց Հնդկաստան:
«Չգիտեի՝ ինչ անել, կյանքն իմաստը կորցրել էր: Իսկապես հասկանում եմ, թե ինչ բան է դեպրեսիան, ինքս ինձ ու կյանքի համը կորցնում էի: Ինձ դատարկված, անօգտակար ու չնչին էի զգում, մինչեւ որ Հնդկաստանում նորից վստահություն ձեռք բերեցի: Առաջ փառքի մասին էի մտածում, բայց այդ պահից ուզում էի միայն նկարահանվել կինոյում»,- պատմել է դերասանուհին:
https://bravo.am/news/77552
https://iravunk.com/sim/?p=262244&l=am/