Իմացե՛ք, սրբապիղծնե՛ր. Տեր Փառենը զգուշացնում է
Հասարակություն«Ցավով տեղեկացանք, որ օգոստոսի 12 -ին` Տիրամոր Վերափոխման տոնի նախօրյակին, նախատեսվում է «Little big» խմբի համերգը, որի հիմնադիր Իլյա Պրուսկինը ամիսներ առաջ հոգեւորականի զգեստ հագած անարգել է Տիրոջ Խաչը։ Իհարկե, այս համերգի նախապատրաստումն ու համերգն ինքնին զազրելի են, բայց ես գրեթե վստահ եմ, որ այն տեղի չի ունենալու, ինչպես տեղի չունեցավ ոչ վաղ անցյալում մեկ այլ աստվածամերժ անձի համերգը։ Ինչո՞ւ։ Քանի որ չարի հետեւորդների եւ բարոյական նորմերի մերժողների նպատակն այլ է, եւ, ցավոք, նրանք հասնում են իրենց նպատակին։ Իրենց նպատակն այն չէ, որ համերգ լինի (թեեւ որ լինի, իհարկե, կցնծան), այլ այն, որ մեր զավակները այդ անձանց անուններն իմանան, հետաքրքրվեն նրանցով, լսեն նրանց «երգերը», նրանց պես հագնվեն, նրանց պես խոսեն եւ իրենց պահեն։ Նրանց նպատակն է մեր հասարակության աչքին սովորական դարձնեն պղծությունն ու աստվածմերժությունը։ Չարի նույն գործակիցների ձեռագիրը չէ՞ արդյոք Եկեղեցու ծեսերն ու խորհուրդները անարգելը, հոգեւորականի վերաբերյալ տարբեր ծաղրանքներն ու նվաստացուցիչ տեսանյութերը։ Սրանք էլ ախր մեր հայրենակիցներն են անում։ Իմացե՛ք, սրբապիղծնե՛ր, որ մեր Հավատքի դավանության տեքստի վերջում գրված է. «Հաւատամք եւ զհատուցումն գործոց. արդարոցն կեանք յաւիտենական եւ մեղաւորացն տանջանք յաւիտենական»։ Եվ մենք անվերապահորեն հավատում ենք այս խոսքերին», - գրել է Արագածոտնի թեմի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՓԱՌԵՆ քահանա ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=262185&l=am/

