Երանի աշխարհի համայն հայությունը միանար Միասնական աղոթքին... նույնիսկ անհավատները հրաշքի ականատես կդառնային. Հակոբյան

Հասարակություն
Այս կիրակի՝ օգոստոսի 13-ին, գրեթե բոլոր հայերը կողողեն Հայոց եկեղեցիները՝ մի ճուտ ՕՐՀՆՎԱԾ խաղող տուն տանելու համար... Քանի որ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ նույն ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ-ը, Հինգ Տաղավար Տոներց մեկն է, ապա հավատացյալները՝ տոնին ընդառաջ, մեկ շաբաթ անցկացնում են Աստվածամոր պահեցողության օրերի մեջ: Այս տարի, հաշվի առնելով Արցախի աղետալի վիճակը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմը դիմել է համայն հայությանը շատ կարեւոր հորդոր-կոչով՝ օգոստոսի 7-ից մինչեւ 12-ը դարձնել «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ աղոթքի եւ ապաշխարության մի շրջան»: Քանի որ մասնագիտությունս տեխնիկական է, ապա ասեմ, որ մեզ ամենուր շրջապատում են ալիքներ՝ ձայնը, լույսը, էլեկտրամագնիսականությունը՝ սրանք բոլորն էլ ալիքային երեւույթներ են: Օրինակ, ձայնը դա մեխանիկական ալիք է, որը տարածվում է միայն մեզ շրջապատող միջավայրում, իսկ այ, էլեկտրամագնիսական ալիքները կարող են տարածվել նույնիսկ վակումում: Այդ ալիքները եթե ունենում են ՆՈՒՅՆ հաճախականությունը, ապա ունենում ենք ռեզոնանսի երեւույթ: Այդ ռեզոնանս ասածն այնքան հզոր բան է, որ կամրջով անցնող վաշտին տրվում է հրաման «Вольно!», որպեսզի կամուրջը չփլվի, թեպետ այդ նույն կամրջով գիշեր-ցերեկ մեծ բեռնատարներ են երթեւեկում: Ի դեպ, այդ երեւույթը օգտագործվում է նաեւ երաժշտության մեջ՝ հակառակ էֆեկտ ստանալու համար, այսինքն՝ հնչեղությունը ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ համար: Երբ բոլորը երաժիշտները ՄԻԱԺԱՄԱՆԱԿ նվագում են միաձայն (в унисон), այսինքն՝ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՆՈՒՅՆ նոտան, ապա ձայնային ալիքը ՏԱՏԱՆՈՒՄ է շրջապատող միջավայրը նույն հաճախականությամբ եւ դարձյալ ստանում ենք ռեզոնանսի էֆեկտ: Այս ամենն ասում եմ մեկ բանի համար, որ գոնե նրանք, ովքեր չեն ուզում պարզապե՛ս հավատալ՝ ինչպես երեխան է հավատում իր մորը, գոնե միանան ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ, հիմքում ունենալով գիտելիք՝ ֆիզիկայի օրենքները:
 
Այս տարի Աստվածամոր Վերափոխման տոնին ընդառաջ՝ որոշեցի բոլոր օրերն էլ անցկացնել տարբեր եկեղեցիներում եւ հենց այնտեղ կարդալ բոլոր 150 սաղմոսները՝ ամեն օր 25 սաղմոս՝ ինչպես եւ հորդորել են մեր հոգեւոր այրերը: Սակայն պետք է խոստովանեմ, որ պահքը տանից դուրս ավելի դժվար է պահել, քան քո փակ պատերի ներքո: Ամենուր սննդի օբյեկտներ, կամ տարբեր բուտերբրոդներով քայլող մարդիկ... Եվ բոլորը կողքիցդ անցնելիս հաճույքով ԾԱՄՈՒՄ են այդ անուշաբույր ուտեստները... Բայց ամենագայթակղիչն այս ամառվա տապին՝ պաղպաղակն է... Ընդամենը երկու օր է, ինչ այս շոգին չեմ կերել պաղպաղակ, բայց արդեն երեխայի պես սպասում եմ կիրակնորյա Պատարագին, որից հետո, հավանաբար, միանգամից ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ պաղպաղակ կուտեմ... Իմ Արցախի ձագուկներ... Ամաչում եմ իմ այս մարդկային ցանկության համար... Ամաչում եմ, որ զենք չունեմ, որ բացեմ ձեր ԿՅԱՆՔԻ ճանապարհը... Սակայն Աստված ՀԱՅ ԱԶԳԻՍ մեկ այլ ՀԶՈՐ զենք էլ է տվել՝ ԱՂՈԹՔ... Ախ, երանի աշխարհի համայն ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ միանար այս ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻՆ... Այն ժամանակ՝ ռեզոնանսի էֆեկտի համաձայն, նույնիսկ անհավատները, ՀՐԱՇՔԻ ականատես կդառնային...
 
Խոսքս ուզում եմ ավարտել մի քանի հայ մարդկանց հիշատակելով. Մհեր Համբարձումյան՝ ծնունդով Ապարանքից է (երբ պետք է վերադարձնեն այս գեղեցիկ անվանումը Աբարան դարձած տեղանքին): Նրա ուղեկցությամբ երեկ երկու եկեղեցի այցելեցինք՝ երկուսն էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: Մեկը անմիջապես Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարեւանությամբ, ուր թաղված են մեծ բանաստեղծի ծնողները՝ ավելի ստույգ՝ միայն հայրը, քանի որ մոր աճյունը ուրիշ տեղ է ամփոփված, սակայն նրա հիշատակի համար տապանաքար դրված է: Երկրորդ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է ձորում, ուր արշավեցինք ոտքով՝ անտառի նեղ ու քարքարոտ արահետով: Ափսոս, որ եկեղեցուց միայն ավերակներն են մնացել... Բայց էներգետիկան՝ դարձյալ հզոր էր: Փլատակաների վրա նստած զրույցում Մհերը խոստովանեց, որ բանակ գնալուց առաջ նրան միայն մեկ բան է հուզել՝ ինչպես Ապարանքի ջրից հետո պետք է ընտելանա մեկ այլ տարածքի ջրին... Եվ սա՝ դեռ Հայաստանի մեջ... Սա է Հայրենիքի զգացողությունը... Անդրադառնամ նաեւ այսօրվա՛ ուխտիս՝ այն դեպի Դղեր էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դղերի եկեղեցու ծառայողներ՝ տիկին Սուսաննային եւ նրա ամուսին՝ Մեսրոպին, ինձ՝ երեկոյան ժամը ութին տաճարը փակելուց հետո, անվճար Աշտարակ հասցնելու համար: Նաեւ շնորհակալությունս 26-ամյա Նարեկին, ով հավաբուծական ֆիրմաներից մեկի փաթեթավորման արտադրամասի պետն է եւ ով՝ նույնպես անվճար, Աշտարակից ինձ հասցրեց Երեւան: Ավելին, վերցրեց հեռախոսիս համար, որպեսզի տեղեկանա, թե ինչպես եմ հասել տուն, քանի որ ինձ տաքսիով տուն ուղարկելու նրա առաջարկից հրաժարվեցի... Մեր ազգը լավն է... Պարզապես լավերի մասին քիչ ենք խոսում...
 
Գրող, հրապարակախոս
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=262152&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ