«Եթե հայրս ողջ լիներ, կդիմեր Ձեզ». Արամ Խաչատրյանի որդին Փաշինյանին է դիմել՝ ի պաշտպանություն Արմեն և Սերգեյ Սմբատյանների
Մշակութային
Ի պաշտպանություն Արմեն և Սերգեյ Սմբատյանների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը։ Նա, ներկայացնելով հայր և որդի Սմբատյանների անգնահատելի ավանդը հայկական մշակույթի, Արամ Խաչատրյանի արվեստի հանրահռչակման գործում, հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը հնարավորություն կունենա պարզելու ծագած իրավիճակը։ Կարեն Արամի Խաչատրյանի նամակը ՀՀ վարչապետին. «Ես գրում եմ Ձեզ, քանի որ վստահ եմ, եթե ողջ լիներ հայրս՝ Արամ Խաչատրյանը, անպայման կդիմեր Ձեզ՝ ծագած սուր խնդրի հետ կապված։ Մինչ դատավճռի կայացումը բանտում անազատության մեջ են Արմեն և Սերգեյ Սմբատյանները, մարդիկ, որոնց գործունեությունը Հայաստանի մշակութային ոլորտում անգնահատելի է։ Հայաստանի մայրաքաղաք Երևանում Արմեն Սմբատյանի կողմից հիմնադրվել, հետագայում Սերգեյ Սմբատյանի կողմից զարգացվել են Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող և նրա արվեստը հանրահռչակող ունիկալ նախաձեռնություններ, որոնք անցկացվում են ամեն տարի՝ ընդհուպ մինչև 2023 թվականի հունիսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/08/09/1360400/
© 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից