Նատալի Պորտմանն ամուսնու դավաճանությունից հետո որոշել է բաժանվել
Մշակութային
Դերասանուհի Նատալի Պորտմանն որոշել է 11 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել պարուսույց Բենժամեն Միլպյեից: Հարաբերություններին վերջ է դրել Միլպյեի սիրավեպը 25-ամյա կնոջ հետ:
«Սիրավեպի մասին իմանալուց հետո նրանք փորձել են ամեն ինչ շտկել, աշխատել են իրենց հարաբերությունների վրա, բայց հիմա այլեւս միասին չեն»,- US Weekly-ին հայտնել է անանուն աղբյուրը:
Ընտանիքին մոտ գտնվող աղբյուրները վստահեցնում են, որ Միլպյեն զղջում ու ամեն ինչ անում է ընտանիքը պահպանելու համար, մինչդեռ Պորտմանը չի ցանկանում նրան շանս տալ:
42-ամյա դերասանուհին դեռ պաշտոնապես չի դիմել ամուսնալուծվելու համար: Նա փորձում է իր անձնական կյանքը գաղտնի պահել կողմնակի մարդկանցից, դրա համար էլ դեռ ոչինչ հստակ հայտնի չէ:
Համացանցում բավական քննարկվել են լուսանկարները, որոնցում ընտանեկան զբոսանքի ժամանակ Պորտմանն արտասվում է, իսկ ամուսինը հայացքը չէր կտրում հեռախոսից: Դրանից հետո դերասանուհին միայնակ է ներկա եղել Ռոլան Գարոսի խաղերին:
Զույգը ծանոթացել է «Սեւ կարապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Միլպյեն այն ժամանակ ելույթ էր ունենում Նյու Յորքի բալետում ու Պորտմանին մասնագիտական խորհուրդներ էր տալիս դերն ավելի լավ խաղալու համար: Նրանք ամուսնացել են 2012 թվականին ու երկու երեխա ունեն: Որդին՝ Ալեֆը 12 տարեկան է, իսկ դուստր Ամալիան՝ 6:
https://bravo.am/news/77545
https://iravunk.com/sim/?p=262125&l=am/