«Բացահայտում» ենք Արեւիկ Գեւորգյանին. «Միշտ վախեցել եմ լիովին վստահել ինքս ինձ»
Մշակութային
BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, արվեստի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք դերասանուհի եւ հաղորդավար Արեւիկ Գեւորգյանի հետ:
- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
- Տեսողության խնդիր ունեմ, դրա համար շատ հաճախ դրսում ոչ մեկի բարեւ չեմ տալիս (ծիծաղում է,-հեղ.)։ Չեմ սիրում մարդաշատ վայրեր, ծնունդներ, հարսանիքներ, ցույցեր: Չշփվող եմ:
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Օգյուստ Ռոդենի «Համբույրը»: Վան Գոգի «Արեւածաղիկները», որովհետեւ կատարելության հասնելու մասին է: Ֆյոդոր Դոստոյեւսկու «Ոճիր եւ պատիժը»։
- 3 զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին:
- Որ ունեմ 6 տարեկան տղա երեխա (ծիծաղում է,-հեղ.):
- 3 հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:
- Աշխարհի բոլոր այն հագուստները, որոնք իմը չեն, փոքր են ու նեղ:
- Նորաձեւության աշխարհում Ձեզ համար շրջադարձային 3 իրադարձություն:
- Արքայադուստր Դիանան՝ իր ամբողջ զգեստապահարանով ու հագնվելու մշակույթով։ Ջեյն Բիրկինի ծղոտե պայուսակները: Եվ որ «ՔՈՆԸ» երբեք նորաձեւությունից դուրս չի գալիս։
- Ձեզ ոգեշնչող 3 կուռք ու նրանց մեջ ամենասիրելի կողմերը:
- Ես փորձում եմ ճանաչել այն մարդկանց, ում սիրում եմ, կամ սիրում եմ ու այդ իսկ պատճառով փորձում եմ ճանաչել, իսկ երբ սկսում ես այդ ճանաչելու ճամփորդությունը, այդ ճանապարհին այլեւս կուռքեր չես գտնում:
- Ձեզ բնութագրող ամենաճիշտ գույնը:
- Ճանապարհ անցած սպիտակը։
- Առավոտյան ծրագրում աշխատելու ամենահաճելի կողմերը:
- Վաղ արթնանալը (ծիծաղում է,-հեղ.):
- Իսկ մի քիչ ավելի դժվարները:
- Արթնանալը՝ վաղ (ծիծաղում է,-հեղ.):
- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:
- Թատրոնն այն տեղն է, որտեղ չեմ զգում ժամանակ եւ տարածություն: Միակ տեղն է:
- Ձեր մասնակցությամբ 3 ամենաստացված գործերը:
- Այն բոլոր գործերը, որոնց մոտեցել եմ սիրով:
- Ամենաշատ տպավորած 3 ֆիլմերը/սերիալները:
- Այնքան շատ են: Այս պահին՝ «Տղամարդ եւ կին», «Քավություն» եւ «Հիանալի դարաշրջան» ֆիլմերը:
- Ո՞ր դերասանուհու հետ կուզեիք դերով փոխվել եւ ո՞ր աշխատանքում:
- Չէի ուզի:
- Ստեղծագործելու ամենահաճելի ու դժվար կողմերը:
- Մաքրագրելու ժամանակ չկա, ամեն ինչ հանպատրաստից է:
- Ձեզ ամենաշատ հուզած կարճ մտքերից, որոնցով հաճախակի եք կիսվում սոցկայքերոմ:
- Քիչ եմ կիսվել, բայց հուզել է Եղիսաբեթ Ավստրիացու խոսքը. «Իմ խոստովանահայրը ծովն է»:
- 3 քաղաք, որ գերել է Ձեզ:
- Փարիզ, Փարիզ, Փարիզ:
- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:
- Այն բոլոր անցորդները, ովքեր քայլելիս նայում են աչքերիս մեջ։
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Ինձ էլ է հետաքրքիր (ծիծաղում է,-հեղ.):
- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:
- Երեքը չեն: Ես հրաժեշտ եմ տվել ավելորդ ու հիմար դժգոհություններին, որոնց վաղեմության ժամկետը վաղուց անցել է: Հրաժեշտ եմ տվել իրավիճակներին, որոնք ստիպում են ինձ ծուլանալ եւ տարեցտարի դառնում են բեռ, իսկ առօրյա խնդիրների մեջ՝ անտեսանելի թիկնոց, բայց, միեւնույն ժամանակ, չեն կորցնում իրենց քաշը: Հրաժարվել եմ բոլոր-բոլոր քանդող ընթացքներից, որոնք ինձ կարծրացնում են, ու դեռ շատ բաներ կան, ինչից արժե հրաժարվել։
https://bravo.am/news/77547
https://iravunk.com/sim/?p=262124&l=am/