ՀՅԴ-ում ոչ միանշանակ է ընդունվել Դավիթ Իշխանյանի առաջադրումը. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը թեժ քննարկումների թեմա է դարձել ՀՅԴ հայաստանյան կառույցում:
«Ինչպես ցանկացած կարևոր հարց, այնպես էլ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի՝ Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու հարցը հանգամանորեն քննարկվել է ՀՅԴ-ում, այդ թվում՝ ՀՅԴ Հայաստանի կառույցում։
Պայմանավորված հարցի բնույթով և Արցախում ստեղծված իրավիճակով՝ հարցը քննարկվել է հանգամանորեն, և հաշվի են առնվել հարցի բոլոր նրբերանգները։ Իհարկե, այստեղ կան բազմաթիվ մտահոգություններ, սակայն դրանցից առավել է Արցախի անվտանգության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցը։ Հենց սա է եղել կայացված որոշման հիմքը։
ՀՅԴ-ում ընդունված է հարցերը քննարկել հանգամանորեն և անդրադառնալ հարցերի բոլոր կողմերին. այստեղ որևէ այլ ինտրիգ փնտրելու հարկ չկա։ ՀՅԴ-ում անհատական որոշումներ չեն կայացվում, այս որոշումը ևս բացառություն չէ։ Այս որոշման հիմքերը ներկայացված են այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկեր Հակոբ Տեր-Խաչատրյանի տված մեկնաբանության մեջ։ Ինչ վերաբերում է ընկեր Դավիթ Իշխանյանին, վերջինս վայելում է իր ընկերների լիակատար վստահությունը»,- ասաց նա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

