«Խախտված ենթագրեր». Միրզոյան գրադարանում Արցախին նվիրված ցուցահանդես կանցկացվի
Մշակութային
Օգոստոսի 10-ին Միրզոյան գրադարանում կկայանա Արցախին նվիրված նոր ցուցահանդեսի՝ Կարեն Միրզոյանի «Խախտված ենթագրեր»-ի բացումը։
Ցուցահանդեսին ներկայացված են 2020 թվականի պատերազմի ժամանակ արված 13 ակնթարթային լուսանկարներ։
Ֆոտոլրագրող, վավերագրող և արվեստագետ Կարեն Միրզոյանի գործերը հրապարակվել են հայաստանյան, ռուսական, եվրոպական և ամերիկյան խոշորագույն պարբերականներում: 2014թ. նա հիմնել է «Միրզոյան» գրադարանը:
https://bravo.am/news/77542
https://iravunk.com/sim/?p=262077&l=am/