50 հազ հա անտառ է վերանում, ՇՄՆ-ն էշի ականջում քնած է. Նարինե Կիրակոսյան

Հասարակություն

Հայաստանում մոտ 50 հազ հեկտար ասեղնատերեւ անտառ (սոճուտ) է ոչնչանում։ Այս մասին ահազանգում է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ։ 

«Անտառի մասսայական ու աղետալի ծավալների ոչնչացման պատճառը հիվանդությունն է, որի դեմ Կառավարությունը փաստացի պայքար չի տանում։ Մինչդեռ շտապ պետք է վարակված ծառերը կտրել, արմատախիլ անել, վարակված փայտանյութն էլ վառել կամ ջերմային (+56 եւ ավելի աստիճան) հատուկ մշակման ենթարկել։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս քննարկում էր կազմակերպել այս խնդրի վերաբերյալ, սակայն խոսել են միայն «Սեւան ազգային պարկի» տարածքում, սկզբում 8 հազ հատ սոճիների, հետո եւս 10 հազար հատ արդեն չորացած սոճիների մասին։ Սակայն, աղետալի է իրավիճակը ասեղնատերեւ անտառների համար ոչ միայն Սեւանի ավազանում, այլ ամբողջ Հայաստանում։ Նախարարությունում գիտության ոլորտի երկարամյա փորձ ունեցող մասնագետներ չկան, չի մշակվում նաեւ վարակի վերացման գործողությունների պլան։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում բնակվող գյուղատնտեսության գիտությունների թեկնածու, անտառային տնտեսության մասնագետ Կարեն Տեր-Ղազարյանի կարծիքով՝ ասեղնատերեւ ծառերի համատարած չորանալը նեմատոդա անվամբ հիվանդության պատճառով է։ Նրա խնդրանքով հնաբան-բուսաբան Իվան Գաբրիելյանը Հայաստանի տարբեր վայրեր է այցելել, այդ թվում Վրաստանի Սահմանային Պրիվոլնոյե գյուղի սոճուտ, Սյունիքում Գեղվա գետի հովիտ եւ այլ վայրեր Հայաստանում, որտեղ Սովետական շրջանում հիմնվել էին սոճուտներ։ Այդ տնկովի ասեղնատերեւ անտառներն էլ հենց վարակվել են։ Ի դեպ 1960-80 թթ այդ սոճուտները հիմնելու նպատակով սերմեր էին բերվել Ուկրաինայի Չեռնիգովի մարզից։ Մասնագետի խոսքով՝ նեմատոդայով վարակը նկատվել է Հայաստանում առաջին փուլում 2017 թվականին։ Սակայն պատկան մարմինները ոչ մի գրագետ եւ իրատեսական միջոցառում չեն ձեռնարկել՝ վարակը կանգնեցնելու, հետո էլ վերացնելու ուղղությամբ։ Անգործության արդյուքում Հայաստանը կարող է հայտնվել միջազգային բույսերի անվտանգության, այսինքն՝ ֆիտոսանիտարական արգելքների գոտի։ Նման դեպքում հայտարարվում է կարանտին եւ բոլոր պահանջվող միջոցառումներից հետո միայն Հայաստանը կարող է նորից արտահանել փայտից ստացված որեւիցե ապրանք», - մանրամասնում է Ն. Կիրակոսյանը, ում հրապարակած տեսանյութում Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսության գծով խորհրդատու, անտառագետ Գեւորգ Մարգարյանը մանրակրկիտ բացատրում է, թե ի՞նչ վտանգ է Հայաստանի համար ներկայացնում նեմատոդով վարակումը։ 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին