«ՇԱՏ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ, ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐԸ ԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՄ ՈՒ ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ». ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՍպորտՍլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի մեր մյուս հաղթողը Հայաստանի չեմպիոն, Աշխարհի երիտասարդների արծաթե մեդալակիր, 16-ամյա ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է։
Iravunk. com-ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել նրա հետ։
- Ողջույն, Մամիկոն ։Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ։
- Շնորհակալ եմ։ Նժույգթափեր վարժությունում, եզրափակչում հավաքեցի 13.966 միավոր ու նվաճեցի ոսկե մեդալը, ինչի համար էլ անչափ ուրախ եմ։ Մինչ մրցաշարը, ուսումնամարզական հավաքի ենք մասնակցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Պարապմունքներս անցկացնում եմ լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում։
- Մամիկոն, իսկ ինչ խնդիրների ես բախվել։
- Շատ հիասթափություններ են եղել, բայց կարևորը, ես հաղթահարել ու շարժվել եմ առաջ։ Ես Հայաստանի չեմպիոն եմ, Երիտասարդների Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Եվրոպայի առաջնության ժամանակ չորրորդ տեղն եմ գրավել։ Իսկ այս մրցաշարում ես հանդես եմ եկել նաև օղակների վարժությունում, հավաքելով 12,800 միավոր, զբաղեցրել 8-րդ հորիզոնականը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

