Տրվել է Հայաստանի պետականությունը կազմաքանդելու նոր փուլի մեկնարկը. Արտակ Զաքարյան

Վերլուծություն
Ի՞նչ է նշանակում «...ՄԵՆՔ ՄՏՆՈւՄ ԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻ ՇՐՋԱՓՈւԼ, ՈՐՏԵՂ ՊԵՏՈւԹՅՈւՆ ՈւՆԵՆԱԼՈւ ՄԵՐ ԿԱՄՔԸ ՊԻՏԻ ՄՆԱ ԱՆՍԱՍԱՆ»: Սա Հայաստանի Հանրապետությանը և նրա յուրաքանչյուր քաղաքացուն սպառնացող պաշտոնական ահազանգ է: Սա Նիկոլի երեկվա` օգոստոսի 5-ի «տոնական» ելույթի ահազանգն էր, որը կորավ ստամոքսով և շոուներով խաբված ամբոխի խրախճանքում: Տրվել է Հայաստանի պետականությունը կազմաքանդելու նոր փուլի մեկնարկը: Վերհիշենք` թե ի՞նչ և ինչպե՞ս է եղել մինչ այս. քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում:
2018թ. մարտի 31-ին` «ՔԱ´ՅԼ ԱՐԱ, ՄԵՐԺԻՐ ՍԵՐԺԻն» ազդանշանով, Գյումրից սկիզբ առավ Արցախի և արցախահայության ճակատագիրը կործանող նիկոլա-թուրքական «քայլերթը»: Այն դարձավ համայն հայությանը խաբելու, ազգային նպատակներից շեղելու, հայրենիքի համար կյանքը զոհաբերածների պայքարը` ստամոքսով ապրողների աբիժնիկությամբ փոխարինելու սկիզբ:
2018թ. նոյեմբերի 26-ին, Արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի միջոցով (վստահ եմ, որ նրա կերպարը հատուկ են ընտրել) նիկոլական խունտան Երևանում հայտարարում է, որ «ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԿԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ էՐ, ՔԱՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ»: Այսպես կոտրվում և ոտատակ են տալիս դարերով պետականություն երազած, ցեղասպանված և հայրենազրկված ժողովրդի արցախյան միակ հաղթական ոգին: Սասունը փաստացի ասում էր, որ փողոց փակող սորոսածին բոսյակների գործն ավելի կարևոր էր, քան հայրենիքի համար նահատակված կամ կռված տղերքինը: Տարօրինակ է, որ ԵԿՄ-ում բացատրություն չեն պահանջել այդ վիրավորական ու արատավորող հայտարարության համար:
2019թ. օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում, համահայկական խաղերի առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ, Նիկոլի կողմից հնչեց` «ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԷԵՎ ՎԵ´ՐՋ» ականջահաճո բառերը, որով դրվեց մոտալուտ պատերազմի լեգիտիմացման իրավա-քաղաքական հիմքերը: Այն դարձավ պատերազմի հրավեր և խաղաղ բանակցությունների ավարտ:
2020թ. սեպտեմբերի 27, 44-օրյա պատերազմի մեկնարկից մի քանի ժամ հետո, ԱԺ դահլիճում Նիկոլը հայտարարում է` «ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ՄԵՆՔ ՄԵԶ ՊԱՐՏՎԱԾ ՉԵ´ՆՔ ՀԱՄԱՐԵԼՈւ»: Այն դարձավ հրահրված պատերազմի պլանավորված պարտության առաջին ազդանշանը: Այսպես սկսվեց Հայրենիքը փաստացի հանձնելու գործընթացը:
2020թ. նոյեմբերի 10-ին, ժողովրդի վրեժից խուսափած և բունկերում թաքնված Նիկոլը հայտարարում է. «ԵԿԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈւ ՎՐԵԺԻ ԺԱՄԱՆԱԿԸ»: Թողնենք մի կողմ, որ այս բառերի համար ոստիկանությունը գործ կհարուցեր հասարակ քաղաքացու վրա: Այս հայտարարությամբ Նիկոլի «իշխանության» տերերը հայտարարում էին, որ հայ ժողովրդի հետ հաշիվները դեռ մաքրված չեն: Որ դեռ բազմաթիվ տարածքներ պետք է տրվեն Ադրբեջանին: Հիշեք, թե պատերազմից հետո բունկերից «վրեժի» կոչ անող Նիկոլը, հենց այդ քաղաքացու ստամոքսից սկսվող ուղեղի բթացման միջոցով, որքան հող, բարձունքներ, դիրքեր ու ճանապարհներ հանձնեց թշնամուն: Անորոշ դեմքով, անսեռ, անհասցե ու անհայրենիք «քաղաքացին» վրեժ լուծեց Հայրենիք, տուն, տեղ, խիղճ, ոգի և պատիվ ունեցող միլիոնավոր հայորդիներից:
2022թ. հոկտեմբերից սկսած, մի քանի անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, 2023թ. մայիսին 24-ին, Աժ դահլիճում Նիկոլը բացեց ևս մի շատ վտանգավոր ու կործանարար թեզ. «ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՊՐՈւՄ ԵՆՔ ՄԻ ՎԱՅՐՈւՄ, ՈՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԿԱՅԱԿՆԸ ՉՈւՆԵՆՔ»: Սա արդեն նիկոլականների կողմից Արցախը հանձնելու և լավ ապրելու մասին չէ: Սա արդեն հայկական պետականությունն ու հայոց հայրենիքի գոյությունը կասկածի տակ դնելու մասին է:
Երեկ Գյումրիում Նիկոլն ըստ էության ազդարարեց, որ Հայաստանի պետականությունը վտանգի տակ է: Այդ մասին նա ակնարկել էր նաև հուլիսի 25-ի իր տխրահռչակ ասուլիսում:
Հ.Գ.
«ԱՐՑԱԽԸ ՏԱՆՔ, ՈՐ ԱՊՐԵՆՔ» գաղափարով ապրող նիկոլականները պետք է հասկանան մի շատ կարևոր բան: Նրանք չեն կարող Արցախը թշնամուն տալ: Նիկոլականները թող մտածեն, թե ի՞նչ էր ասում Նիկոլը երեկ Գյումրիում: Էդ ու՞մ պետականությանն է վտանգ սպառնում, որ Նիկոլը կոչ է անում անսասան պահել կամքը: Հուսով եմ, մի օր մարդիկ կհասկանան, որ Նիկոլն Արցախը տալիս է թուրքին, որպեսզի հետո Հայաստանն էլ տա: Եվ դարի այդ դավադրությունը նա անում է նիկոլականների ձեռքերով:
 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում