Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի մեջ է. Արշակ Աբրահամյան
Տեսանյութեր«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի» հիմնադիր անդամ ԱՐՇԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ահազանգում է, որ Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի մեջ է։ Իսկ թե մասնավորապես ինչն է պատճառը, նա ընդգծել է. «Վառելիքի բացակայության պատճառով չի իրականացվում աղբահանություն՝ իր բոլոր բացասական հետեւանքներով…»:
Աբրահամյանը նաեւ տեղեկացնում է, որ պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով խնդիրներ են առաջանում նաեւ ջրամատակարարման բաշխիչ ցանցերում:
«Գրեթե իսպառ բացակայում են հիգիենայի եւ լվացքի համար նախատեսված պարագաները: Վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները նույնպես չեն աշխատում: Ճանապարհի փակ լինելու հետեւանքով չեն առաքվում նաեւ մաշկի խնամքի (բուժման) նպատակով օգտագործվող եւ հակաալերգիկ դեղամիջոցները: Էլեկտրականության անջատումների պատճառով շարքից դուրս են գալիս բժշկական եւ կոսմետոլոգիական սարքավորումները…», - արցախյան խնդիրների մասին բարձրաձայնում է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի» ներկայացուցիչը:

