Հայտնաբերվել են Վահագնի թաղամասում զինված հարձակում կատարողները. մեկը նախկին «օրենքով գող» է
Քրեական
Երեկ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները բացահայտել են Երևանում՝ Վահագնի թաղամասում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում, զինված, դիմակավորված ավազակային հարձակման դեպքը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ստեղծվել էին մի քանի օպերատիվ հետախուզական խմբեր, ովքեր աշխատում էին մի քանի վարկածների ուղղությամբ և ի վերջո համադրելով հավաքված փաստերը՝ Ոստիկանապետի տեղակալ Վ. Վարդանյանի կարգադրությամբ, իրականացվել է օպերացիա։ Արդյունքում պարզվել է, որ ավազակային հարձակում կատարողներից մեկը նախկին «օրենքով գող» է:
https://iravunk.com/sim/?p=261979&l=am/