«ԱՅԴ ՀԱՂԹԱՆԱԿՍ ՆՎԻՐԵՑԻ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ». ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆ, ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԱՐՏՅՈՄ ԽՈՒԳՈՅԱՆ

Սպորտ

Վերջերս, Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Ուժային եռամարտի Եվրոպայի European strongman deadlift 2023 U 105 միջազգային առաջնության ժամանակ տպավորիչ հաղթանակ է տոնել մեր երկրի միակ ներկայացուցիչ, Ուժային եռամարտի Աշխարհի բացարձակ չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող, ռեկորդակիր, 33-ամյա ԱՐՏՅՈՄ ԽՈՒԳՈՅԱՆԸ։

Iravunk. com-ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ արդեն հայրենիք վերադարձած ԱՐՏՅՈՄԻ հետ ։Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.

«Սա պոկում վարժության առաջնությունն էր։ 350 կգ արդյունքով հաղթեցի Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Աշնանը, սեպտեմբեր ամսին, Գերմանիայում կմասնակցեմ նաև Աշխարհի առաջնությանը։ Այս հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, Արցախի ժողովրդին, նրանք այժմ գտնվում են շրջափակման մեջ, շատ ծանր պայմաններում։ Ողջ աշխարհին ուզում եմ ասել, որ մենք ուժեղ ենք, հզոր ենք ու միշտ Արցախի կողքին ենք» ։

- Արտյոմ, տեղյակ եմ, որ մեր երկրում այս մարզաձևը, ուժային եռամարտը զարգացնելու, մասսայականացնելու ուղղությամբ գործնական քայլեր ես կատարում։

- Իհարկե։ Առաջարկել եմ, որ Երևանում ևս կայանա նմանատիպ միջազգային մրցաշար, Վրաստանի նման, այդպես այս մարզաձևը մեր երկրում ավելի կզարգանա, ու մեծ հեռանկար կբացվի շատ մարզիկների համար։ Առաջնությունը կանցկացվի երեք քաշային կարգերում 90, 105 և 105+։ Սա աննախադեպ մարզական մեծ իրադարձություն կլինի մեր երկրի համար։ Պլանավորել ենք, որ մինչև սեպտեմբերի կեսերը մրցաշարը կայանա։

- Արտյոմ, անցած տարի հոկտեմբերին նվաճեցիր Աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը ու միակն ես մեր երկրում։

- Անկեղծ ասած, երկար էի սպասել այդ օրվան, իրականացավ իմ վաղեմի երազանքը ։Այդ հաղթանակս նվիրեցի մեր զինվորներին։ Նման գեղեցիկ հաղթանակները ավելի շատ կլինեն, եթե ուժային եռամարտը հայտնվեր պետության ուշադրության կենտրոնում և արժանանար պետական ֆինանսավորման այնպես, ինչպես մյուս մարզաձևերը։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի առաջ ծառացած խնդիրները բազմաթիվ են, մարզաձևը, չլինելով օլիմպիական, զրկված է պետական ֆինանսավորումից, այդ պատճառով, այս մարզաձևով զբաղվող մարզիկներն, իրենց բոլոր կարիքները, նյութատեխնիկական հագեցվածությունը հոգում են սեփական միջոցների հաշվին, ինչը մարզիկի համար առաջացնում է լրացուցիչ խնդիրներ։ Սկսած հագուստից, մինչև այլ երկրներ մեկնելու ավիատոմսի ու հյուրանոցի ծախս։ Ավելին ասեմ, մենք ունենք շատ լավ մարզավիճակում գտնվող մարզիկներ, որոնք, բացառապես ֆինանսական խնդիրներով պայմանավորված, չեն կարողանում մասնակցել շատ մրցաշարերի։

- Շնորհակալություն, Արտյոմ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շատ շնորհակալ, որ մշտապես ուշադրության կենտրոնում եք պահում և լուսաբանում մեր նվաճումների մասին։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի