Տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը. ինչ է սպասվում
Մշակութային
Պայմանավորված առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ միջոցառման վայրը տեղափոխել փակօթյա տարածք: Այսպիսով՝ «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը տեղի կունենա օգոստոսի 12-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում: Փառատոնն ուղղված է հայկական մշակույթի եւ մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում:
Միջոցառման առաջին հատվածում կանցկացվի ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադարանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ: Բարի ավանդույթ է նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների եւ ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը:
Փառատոնի երկրորդ մասում կանցկացվի ազգային հագուստի ցուցադրություն: Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղ այցելուները կարող են մասնակցել տարբեր վարպետության դասերի: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայկական ավանդական երգի-պարի համույթներ:
«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:
https://iravunk.com/sim/?p=261952&l=am/