«12 տարի». Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը Հռոմում նշում են իրենց ծանոթության օրը
Մշակութային
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, արդեն 12 տարի է, ինչ ճանաչում են իրար։ Զույգը այս պահին իր հանգիստն է վայելում Իտալիայում՝ Հռոմում, որտեղից էլ համատեղ լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ շնորհավորելով իրենց օրը.
«Տասներկու տարի առաջ այս օրը մի սովորական զանգից սկսեց հեքիաթը ու օրը այդ դարձավ մեր օրը… շնորհավոր մեր օրը… դեռ երկար-երկար այսպես նայենք միմյանց»։
Հավելենք, որ Անահիտ Կիրակոսյանն ու Արտակ Սարգսյանը ամուսնացել են 2012 թվականի փետրվարի 6-ին։
https://lragrogh.com/?p=71907&fbclid=IwAR1VjJsSfoIm8gzw6Bj4Q_Tv2jQmnSyymec33bi1RkbQu4VEXKQbylhmwzY_aem_AdLkhmxAccsJAUJyl-VPw0pG4ngkMImIodyUUwteGJtJavZnaVZ5VTIdn4-tXkitkGc&mibextid=Zxz2cZ
https://iravunk.com/sim/?p=261948&l=am/