Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական խաղադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց ֆրանսիական «Մոնպելյեի» հետ, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Գերմանական ակումբի կազմում խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։
«Բորուսիա Մ․» - «Մոնպելյե»՝ 2-2
Հրանտ-Լեոն Ռանոս, 30, Յուլիան Վայգլ, 34 – Տեժի Սավանյե, 41, Մուսա Ալ Տամարի, 45

