«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Մեր եր­կի­րը կա­տա­րյալ կրկե­սի է վե­րած­վել: Զար­մա­նա­լի է, բայց փաստ` Ե­րև­ա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ ՀՐԱ­ՉՅԱ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ, ով ե­րև­ան­ցի­նե­րին հայտ­նի էր «Տա­պոռ Հրաչ» մա­կա­նու­նով, նշա­նակ­վել է պաշտ­պա­նու­թյան փոխ­նա­խա­րար... Զար­մա­նա­լի է, բա­նակն` ուր, այդ մար­դը` ուր, նման է, որ ՊՆ-ն վե­րա­ծում են կադ­րա­յին աղ­բա­նո­ցի: Այս նշա­նակ­ման մա­սին լսե­լով, շա­տե­րը բա­ցա­կան­չե­ցին` սրանք ա­նա­սո՞ւն են: Ո՛չ, ա­նա­սուն չեն, դա­վա­ճան են և ի­րա­գոր­ծում են բա­նա­կը քան­դե­լը, ու կադ­րը ռազ­մա­կան գոր­ծից ինչ­քան հե­ռու լի­նի, այն­քան լավ սրանց հա­մար: Եվ մի­ան­գա­մայն ի­րա­վա­ցի է ՀՀԿ ԵԿ ղե­կա­վար Հեն­րիխ Դա­նի­ե­լյա­նը՝ մատ­նան­շե­լով. «Անվտան­գու­թյան լրջա­գույն խնդիր­նե­րի, պա­տե­րազ­մա­կան սպառ­նա­լիք­նե­րի, Ադր­բե­ջա­նի կող­մից տե­ռո­րիս­տա­կան մո­տե­ցում­նե­րի նման պայ­ման­նե­րում, մենք տես­նում ենք Նի­կո­լի «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գը» և այդ կեղծ օ­րա­կար­գի ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րին՝ Հրա­չյա Սարգ­սյա­նի դեմ­քով: Ինչ­պես պաշտպանության նա­խա­րա­րին, այն­պես էլ ռազ­մա­կան գոր­ծում ոչ մի փոր­ձա­ռու­թյուն չու­նե­ցող մարդ­կանց նման պաշ­տոն­ներ տա­լով, նպա­տակ ու­նեն մի­այն ու մի­այն այս ազ­գին պար­տու­թյան տա­նե­լու, նոր զի­ջում­նե­րի գնա­լու, ի­րենք ի­րենց կեղծ հե­րոս­նե­րի կո­չում­ներ տան, հե­տո նույն այդ մարդ­կանց կա­լա­նա­վո­րեն, ար­ժեզր­կեն, որ ժո­ղովր­դա­վար երկ­րում բո­լո­րին ՊՆ-ում աշ­խա­տե­լու տե­ղեր բա­ցի»:

Իսկ չար բախ­տի բեր­մամբ՝ ԿԸՀ նա­խա­գահ կարգ­ված ՎԱ­ՀԱԳՆ ՀՈ­ՎԱ­ԿԻ­ՄՅԱ­ՆԸ զար­մա­նա­լի­ո­րեն պնդում է, որ լի­նե­լով ՔՊ հիմ­նա­դիր ան­դամ, կկա­րո­ղա­նա ա­պա­հո­վել Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու ա­զատ, ար­դար ու թա­փան­ցիկ ընտ­րու­թյուն­ներ. «Այո, կա­րող եմ, ո­րով­հե­տեւ մին­չեւ ՔՊ ան­դամ լի­նե­լը, ես ե­ղել եմ լրագ­րող, եւ եր­կար տա­րի­ներ իմ գոր­ծու­նե­ու­թյու­նը նվիր­ված է ե­ղել ա­զատ, թա­փան­ցիկ, մրցակ­ցա­յին  ու ար­դար ընտ­րու­թյուն­ներ ու­նե­նա­լուն: Կու­սակ­ցա­կան լի­նե­լը չի են­թադ­րում լի­նել հան­ցա­գործ, ո­րով­հե­տեւ ԿԸՀ նա­խա­գա­հի կող­մից ար­դար, ա­զատ ու թա­փան­ցիկ ընտ­րու­թյուն­նե­րի ա­պա­հով­ման հա­մար իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րի չկա­տա­րու­մը կլի­նի հան­ցա­գոր­ծու­թյուն: Ես կա­րող եմ եւ ա­պա­հո­վե­լու եմ, որ Հա­յաս­տա­նում քա­նի դեռ ես ԿԸՀ նա­խա­գահն եմ, ընտ­րու­թյուն­նե­րը լի­նեն, ա­զատ, ար­դար, թափ­նա­ցիկ»: «ՀԺ»-ից ե­կած նախ­կին ե­րի­տա­սարդ, մի հատ էլ ա­սա` Նի­կո­լիս ա­զիզ ա­րև: Ախր աք­սի­ոմ է, որ ՔՊ-ակա­նի ձե­ռամբ ար­դար և ա­զատ ո­չինչ լի­նել չի կա­րող, կա­րող է լի­նել մի­այն դա­վա­ճա­նու­թյուն: Այն­պես որ, պատ­րաստ­վեք` ժա­մա­նա­կին ՀՀ վաս­տա­կա­վոր թվան­կա­րիչ Տիգ­րան Մու­կու­չյա­նը նա­խան­ձից կա­նա­չե­լու է, երբ որ տես­նի այս ՔՊ-ական­նե­րի ար­դյունք­նե­րը:

Ե­րև­ան­ցի­նե­րին էլ ան­չափ եր­ջան­կաց­րեց «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան նա­խընտ­րա­կան շտա­բի պետ ԱՐ­ՄԵՆ ՓԱՄ­ԲՈՒԽ­ՉՅԱ­ՆԸ՝ հայ­տա­րա­րե­լով. «Երե­ւա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ, տե­ղի է ու­նե­ցել «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան դրա­մա­հա­վաք-երե­կոն: Թվով 987 նվի­րա­տու­նե­րի հան­գա­նա­կու­թյուն­նե­րի ար­դյուն­քում հա­վաք­վել է 506.532.950 ՀՀ դրամ»: Զար­մա­նա­լի է, որ գտնվել են գրե­թե 1000 հո­գի, ով­քեր պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի, կա­պի­տու­լյանտ­նե­րի և հո­ղա­տու­նե­րի կու­սակ­ցու­թյա­նը` ՔՊ-ին, փող են տվել, թե­կուզ  «կա­մա­վոր-պար­տա­դիր»: Հե­տաքր­քիր է, այդ «նվի­րա­տու­նե­րի» մեջ գեթ մե­կը գտնվե՞ց, որ գի­տակ­ցեց` ի­րենք այդ «նվի­րատ­վու­թյուն­նե­րով» ֆի­նան­սա­վո­րում են ազ­գա­դա­վու­թյու­նը և հայ­րե­նա­վա­ճա­ռու­թյու­նը: Բնա­կա­նա­բար, ոչ ոք ՔՊ-ին նույ­նիսկ մեկ լու­մա չի տա Նի­կո­լի «սի­րուն աչ­քե­րի» հա­մար, և տրա­մա­բա­նա­կան է կար­ծել, որ ՔՊ-ի դրա­մա­հա­վաք­նե­րը ոչն­չով չեն տար­բեր­վում սո­վո­րա­կան ռե­կե­տից: Բայց իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո դրանք պետք է դառ­նան քննիչ­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կա, և պետք է հնչի հար­ցի պա­տաս­խա­նը` մարդ­կանց ինչ­պե՞ս են ստի­պում ազ­գա­դա­վու­թյու­նը ֆի­նան­սա­վո­րել:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան