Մեծ պատերազմ կամ մեծ պայմանավորվածություններ

Վերլուծություն

Ե­թե ան­գամ Նի­կո­լը ցան­կա­նա մին­չեւ վերջ գնալ ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյամբ, նա­եւ իր հետ տա­նե­լով ար­ցա­խյան իր կա­մա­կա­տար­նե­րին (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=261882&l=am), ա­պա ան­գամ դա դեռ չի նշա­նա­կում, որ Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը պատ­րաստ են դիր­քե­րը զի­ջել:

Ընդ­հա­կա­ռա­կը: Թե­եւ պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը ոչ մի ռե­ալ ար­ձա­գանք չտվեց Էր­դո­ղա­նի վերջ­նագ­րին, թե՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը պետք է ան­հա­պաղ բաց­վի եւ մոտ ա­պա­գա­յում ի­րա­կա­նաց­վի հա­մա­պար­փակ խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը», սա­կայն դա ա­ռանց ար­ձա­գանք չմնաց:

Այս­պես, բա­վա­կա­նին կոշտ ռե­ակ­ցի­ա ե­կավ Թեհ­րա­նից: Ի­րա­նա­կան ռազ­մա­կան հա­մա­կար­գի հետ կապ­ված հրա­պա­րա­կա­յին աղ­բյուր­նե­րի գնա­հատ­մամբ. «Էրդո­ղա­նի այս խոս­քե­րը կա­րե­լի է հա­մա­րել վեր­ջին մար­տահ­րա­վե­րը, թե հա­կա­ռակ դեպ­քում, դուք կա­րող եք ակն­կա­լել պա­տե­րազմ»:

Բայց ան­գամ այդ տրա­մա­բա­նու­թյու­նը դնե­լով, ի­րա­նա­կան աղ­բյուրն այս միտքն է ա­ռաջ տա­նում. «Թող Էր­դո­ղանն ի­մա­նա, որ ա­ռանց Ի­րա­նի հա­վա­նու­թյան՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» բա­ցու­մը բա­ցառ­վում է: Ե­թե ​​նա մտա­ծում է ու­ժի կի­րառ­ման մա­սին՝ ո­րո­շե­լու հա­մար, ա­պա դեռ Սի­րի­ա­յից է ծա­նոթ մեր ու­ժին»:

Հաս­կա­նա­լի է, որ ինչ­պես Ի­րա­նը, այդ­պես էլ Ռու­սաս­տա­նը հա­զիվ թե ար­դեն պատ­րանք­ներ ու­նե­նան, որ Նի­կո­լը կա­րող է ինչ-որ պա­հի «դար­ձի գալ»: Հա­վա­տա­լու հա­մար կա մեկ պարզ ազ­դակ. հա­վա­նու­թյուն է տա­լիս հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­ման­նե­րին ՀԱՊԿ ու­ժեր տե­ղա­կա­յե­լուն: Ընդ ո­րում, այս դեպ­քում ռու­սա­կան ո­րոշ աղ­բյուր­ներ հե­տաքր­քիր վար­կած են տա­ար­ծել. կտե­ղա­կայ­վեն ռուս-բե­լա­ռու­սա­կան, կամ որ ա­վե­լի տե­ղին է՝ Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան ու­ժեր, ու մի­գու­ցա նա­եւ «Վագ­նե­րի» ո­րոշ ստո­րա­բա­ժա­նում­ներ, որ­պես բե­լա­ռու­սա­կան բա­նա­կի «խորհր­դա­տու­ներ»: Սա, ի­հար­կե, Ա­լի­ե­ւի հա­մար մղձա­վան­ջա­յին սցե­նար կդառ­նա: Սա­կայն ա­սել, թե Նի­կո­լը կհա­մա­ձայն­վի, ե­րե­ւի ար­դեն դար­ձել է վերջ­նա­կա­նա­պես ա­նի­մաստ:

Մյուս կող­մից, հի­շա­տակ­ված «դե­ղին քար­տը» ո­րը ե­կավ Ի­րա­նից՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հետ կապ­ված, ա­մե­նե­ւին էլ մի­այն Էր­դո­ղա­նին եւ Ա­լի­ե­ւին ուղղ­ված մե­սիջ չէր: Նի­կո­լը եւս այդ հիմ­քի վրա մտա­ծե­լու լուրջ հար­ցեր ու­նի: Այ­սինքն, Թեհ­րա­նը «առանց Ի­րա­նի հա­վա­նու­թյան՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» բա­ցու­մը բա­ցա­ռում է» ա­մեն դեպ­քում, ան­կախ նրա­նից, թե դա կա­նեն Նի­կո­լին պար­տադ­րե­լո՞ւ, թե՝ հա­մո­զե­լու մի­ջո­ցով: Մի­ջանցք, որ­պես այդ­պի­սին, չպետք է լի­նի, եւ՝ վերջ: Կա­րող է լի­նել կո­մու­նի­կա­ցի­ա, բայց կա նա­եւ դրա մե­խա­նիզմը, ո­րին Ի­րա­նը հա­վա­նու­թյուն տվել է: Դա նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով նա­խա­տես­ված տար­բե­րակն է, ո­րով ՌԴ-ի հա­մար անվ­տան­գու­թյան հար­ցե­րով հստակ դեր է նա­խա­տես­ված՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րը թուր­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ չդնե­լու հա­մար, եւ ո­րից խու­սա­նա­վում է Նի­կո­լը՝ «սու­վե­րեն պե­տու­թյուն» ար­դա­րա­ցու­մով, ո­րի վրա, կրկնենք, Էր­դո­ղա­նը ցույց տվեց, որ թքած ու­նի:

Կարճ ա­սած, հա­նուն ա­թո­ռը պա­հե­լու Նի­կո­լը ստեղ­ծել է մի վի­ճակ, որ­տեղ հնա­րա­վոր է ե՛ւ մեծ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ն, ե՛ւ մասշ­տա­բա­յին բա­խու­մ, ո­րի պա­րա­գա­յում Հա­յաս­տա­նի՝ ոտ­նա­տակ գնա­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը մեծ է: Ամ­բողջ հար­ցն այն է, թե Էր­դո­ղա­նը պատ­րա՞ստ է նման մեծ բախ­ման, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ այդ դեպ­քում նրա թի­կուն­քի ՆԱ­ՏՕ-ն, ըստ ա­մե­նայ­նի, կկանգ­նի մի­այն բա­րո­յա­պես:

Եվ ա­հա այդ սուր ֆո­նին այն, որ Պու­տի­նը վեր­ջա­պես հա­մա­ձայ­նեց Էր­դո­ղա­նի հետ հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­նալ, կա­րե­ւոր շրջա­դարձ էր: Թե կոնկ­րետ ինչ են խո­սել, այս պա­հին դա ե­րե­ւի ա­մե­նա­ա­ռաջ­նա­յի­նը չէ: Կա­րե­ւո­րը է բուն փաս­տը, որ խո­սակ­ցու­թյու­նը եր­կար դա­դա­րից հե­տո վերսկս­վել է եւ կա­րող է շա­րու­նակ­վել անձ­նա­կան հան­դիպ­ման տես­քով:

Մյուս կող­մից, հայտ­նի դար­ձավ նա­եւ, որ այս պա­հին ԲՐԻԿՍ-ն ար­դեն ու­նի մոտ 30 եր­կրի ան­դա­մակ­ցու­թյան ցան­կու­թյուն, ո­րոն­ցից 22-ը պաշ­տո­նա­կան դի­մում ներ­կա­յաց­րել են: Կա­յին լու­րեր, որ Բրա­զի­լի­ան կփոր­ձի ար­գե­լա­փա­կել նոր երկր­նե­րի մուտքն այդ հա­մա­կարգ եւ դրա ո­րա­կա­կան թռիչ­քը, բայց ա­հա նա­խա­գահ Լու­լա դա Սիլ­վան հեր­քեց դրանք՝ ար­տա­հայ­տվե­լով կա­ռույ­ցի ընդ­լայն­ման օգ­տին: Նա­եւ, ա­ռաջ­նա­հերթ կենտ­րո­նա­նա­լով Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յի, Ա­րա­բա­կան Մի­ա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րի ան­դա­մակ­ցու­թյան վրա: Թեկ­նա­ծու­նե­րից է նա­եւ Ի­րա­նը, ո­րի հայ­տի բա­վա­րա­րու­մը կաս­կած չի հա­րու­ցում: Թուր­քի­ան դեռ մի­այն ակ­նար­կել է այդ հա­մա­կարգ մտնե­լու ծրագ­րե­րի մա­սին, բայց ե­թե տա­րա­ծաշր­ջա­նա­յին հիմ­նա­կան երկր­նե­րը գնում են այդ ուղ­ղու­թյամբ, իսկ Եվ­րա­մի­ու­թյունն Ան­կա­րա­յի ա­ռաջ մնում է փակ, ա­պա Էր­դո­ղա­նը պետք է որ իր հեր­թին շտա­պի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր հա­մա­կարգ, ո­րի դեպ­քում եւս ՌԴ-ի հետ կա­պե­րը դառ­նում են շատ կա­րե­ւոր:

Այս­պի­սով, ե­թե վեր­ջերս կար մի պահ, երբ հիմ­նա­կան տպա­վո­րու­թյունն այն է, թե Ան­կա­րան գնում է Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի ուղ­ղու­թյամբ կտրուկ սրա­ցում­նե­րի, ա­պա կար­ծես թե այդ փու­լը սկսել է այլ ըն­թացք ստա­նալ: Իսկ այդ դեպ­քում ծայ­րա­հեղ սրա­ցում­նե­րի Ա­լի­ե­ւը հա­զիվ թե ցան­կա­նա գնալ, ինչ­քան էլ որ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը պահ­պա­նում է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում