«Վիոլա ջուրը» ջուր չի տալիս, քաղաքացիների նյարդերն էլ տեղի են տալիս
Հասարակություն«Վիոլա ջուրը» սոցցանցերում հայհոյանքներ ու անեծքներ է հավաքում: Մի շարք քաղաքացիներ բողոքում են, որ առանց զգուշացնելու անջատում են ջրերը, իսկ զանգերը` թողնում անպատասխան:
«Հեռախոսին պատասխանեք ու ասեք, թե Նոր Նորքում ինչո՞ւ 10 օրվա մեջ արդեն 3-րդ անգամա ջուր չկա», - հարց է բարձրացնում քաղաքացի ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆԸ: Իսկ ՎԱԼՅԱ ՇՏՈՅԱՆՆ ասում է. «Դուք Ձեր արածից գո՞հ եք… Երեկ ջուր չենք ունեցել… Այսօր ջուրը անջատել եք… Իսկ զգուշացված հասցեների մեջ մերը չկա… Դուք դա համարո՞ւմ եք նորմալ… 39 աստիճան շոգ` զուգարանից օգտվել անգամ չի լինում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=261872&l=am/

