Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հաճախ կորցնում եք հավասարակշռությունը․ օգոստոսի 4-ի աստղագուշակ

Հասարակություն

Խոյ. Օրը հաջող ընթացք կունենա, եթե կարողանաք զերծ մնալ չմտածված քայլերից: Հիշեք, որ ցանկացած գործողություն պետք է կշռադատել, վատ չէր լինի հետևել փորձառու դաշնակիցների և ավագ սերնդի ազգականների խորհուրդներին: Վստահ եղեք, որ նրանք ճիշտ ուղղություն ցույց կտան:

Օրվա ընթացքում աճում է ազատության և անկախության հանդեպ ձգտումը, նշանի որոշ ներկայացուցիչներ հասկանում են, որ եկել է նախկին կապերը խզելու ժամանակը: Նոր կապեր ձեռք բերելու հարցում կարևոր է չշտապել, ոչ բոլոր մարդիկ են այնքան վստահելի, որքան ձեզ թվում է:
Ցուլ. Օրն անհանգիստ ու բարդ է, լի մանր իրադարձություններով և աննշան միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ ավելի կարևոր բաների վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ:

Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հաճախ կորցնում եք հավասարակշռությունը, գործում եք սթափ մտածողությանը հակառակ: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ կտխրեցնի: Կաճեն ծախսերը, ընդ որում դրանք դժվար թե արդարացված լինեն:

Երկվորյակներ. Այսօր շատ օգտակար կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Օրը հատկապես հարմար է թիմային աշխատանքի և ինքնուրույն գործելու համար:

Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով հիացմունքով հետևում է ձեզ և լռում. հենց նա ձեր կյանքում կարևոր դեր կխաղա:

Խեցգետին. Այսօր հնարավոր են մասնագիտական բնույթի խնդիրներ, մանր թյուրիմածություններ, որոնք ձեզ խանգարում են ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Չնայած որ կարողանում եք աշխատակիցների հետ ընդհանուր հայտարարի գալ, այնուամենայնիվ, դժվարություններ են ծագում ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ շփումներում, ինչի արդյունքում արդիական հարցերը մնում են անպատասխան: Բարենպաստ օր է գիտաժողովներին և սեմինարներին մասնակցելու համար, կարելի է քննարկել գործնական հարցեր ոչ պաշտոնական միջավայրում: Այստեղ է, որ կարող եք լավագույնս ինքնադրսևորվել:

Առյուծ. Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով, չանել ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանել լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է, և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ:

Այսօր չարժե երկարաժամկետ ծրագրեր կազմել և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար, դուք իրական աջակցություն կստանաք:

Կույս. Չեք կարողանում տեղում նստած մնալ, անվերջ նոր տպավորությունների, գլխապտույտ արկածների ցանկություն է առաջանում, և դուք դրանք գտնում եք: Ձեզ մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, դուք հիանալի գլուխ եք հանում ձեռնարկած բոլոր գործերից, գտնում եք ոչ ստանդարտ իրավիճակների և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր են փոփոխություններ անձնական և մասնագիտական կյանքում:

Այսօր գործերը շատ են, այդ իսկ պատճառով օրվա վերջում հոգնածությունն անխուսափելի է:

Կշեռք. Այսօր դուք շ հավատում եք ինքներս ձեզ, ինչն իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար վճռականություն և համարձակություն` շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը` չոտնահարելով ուրիշի շահերն ու ինքնասիրությունը:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները:

Կարիճ.  Ոչ միանշանակ ու բարդ օր է: Լավ կլիներ, որ մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվեիք, ինչը ձեզ ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան խորացնել ստացած մասնագիտական գիտելիքները կամ բարձրացնել որակավորումը:

Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները նրանք ձեզ թվում են անհետաքրքիր, չեք կարողանում համախոհներ գտնել: Հակված եք մեղադրել շրջապատի մարդկանց, ինչը չի նպաստում փոխշփմանը:

Աղեղնավոր. Աշխատեք քիչ անհանգստանալ, հիմքերից զուրկ ապրումները միայն կփչացնեն այս օրը: Աշխատանքի վայրում հաջողության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բոլոր կարևոր հարցերը ինքնուրույն լուծեք, իսկ ամեն մի մանրուք և երկրորդական բան վստահեք մեկ ուրիշին: Կարող են դժվարություններ ծագել փաստաթղթեր ձևակերպելիս, հեշտ չի լինելու բյուրոկրատական քաշքշուկներ հաղթահարելը:

Երեկոն իր հետ հաճելի անակնկալներ և հետաքրքիր հանդիպումներ կբերի: Հնարավոր են անսպասելի այցեր, դուք ուրախ կլինեք հյուրեր ընդունել և նրանց հետ հիանալի ժամանակ կանցկացնեք:

Այծեղջյուր. Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին:

Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ:

Ջրհոս. Հաջող օր է, դուք գերազանց հարթում եք ամեն մի բարդություն: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, այդ թվում և հեռվից եկած մարդկանց հետ: Չի բացառվում, որ արտասահմանցու հետ սիրավեպի սկիզբ դրվի:

Այսօր արժե անձնական հարաբերություններում նախաձեռնություն դրսևորել, համոզված եղեք` այն բարեհաճ կընդունվի: Օրը հարմար է ուսման և դասավանդման համար, դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, որոնց շրջապատը հաճույքով հետևում է: Այսօր կարելի է նաև փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվել:

Ձկներ. Մասնագիտական առումով այնքան էլ բարենպաստ օր չէ, գործերով զբաղվելու տրամադրություն չկա, անհնար է դառնում կենտրոնանալը: Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի, որ այսօր ձեր կողքին հայտնվի մեկը, ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր սխալներն ու վրիպումները:

Օրը գերազանց է ոչ ֆորմալ շփումների, ընկերների հետ հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն:

 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում