ԵԼ­ՔԸ ԱՅՍ ԿՐԿԵ­ՍԻՆ ԲԱՆՏ ՈՒ­ՂԱՐ­ԿԵԼՆ Է

Վերլուծություն

Եվ այս­պես, Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րի ա­ռա­ջադ­րում­նե­րի փու­լը պաշ­տո­նա­պես մեկ­նար­կեց: Ճիշտ է, այս պա­հի դրու­թյամբ դեռ ոչ ոք ա­ռա­ջադր­ման փաս­տաթղ­թեր չի ներ­կա­յաց­րել, սա­կայն ա­ռա­ջին մո­տա­վո­րու­թյամբ ընդ­դի­մու­թյու­նը դեռ մաս­նակ­ցու­թյան հայտ չի ներ­կա­յաց­րել: Սա­կայն կա­րե­լի գրե­թե հաս­տատ ա­սել, որ մաս­նակ­ցում են ՔՊ–ն, Ա­րամ Զ. Սարգ­սյա­նի «Հան­րա­պե­տու­թյու­նը», «կլա­սիկ» Էդ­մո­նի ԼՀԿ–ն և «Ապրե­լու եր­կիր» ա­նու­նով հան­դես ե­կող Մա­նե Թան­դի­լյա­նը: Այ­սինքն` «օղոր­մա­ծիկ» «Ելք» դա­շին­քի բա­ղադ­րիչ կու­սակ­ցու­թյուն­ներն ու դեմ­քե­րը: Եվ ոչ ոք թող չխաբվի այդ ու­ժե­րի և դեմ­քե­րի «իրար դեմ պայ­քա­րե­լով», դա դա­սա­կան սխե­մա է:

ԱՐ­ՑԱ­ԽԻ ՀԱՆՁ­ՆՈՒ­ՄԸ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ ԳՐՊԱ­ՆԸ ԳՑԵ­ԼՈՒ ՍԽԵ­ՄԱՆ

Գլխա­վոր ընդ­դի­մա­դիր ու­ժը` Ռո­բերտ Քո­չա­րյա­նի թի­մը, այս պա­հի դրու­թյամբ կար­ծես թե ցան­կու­թյուն չի հայտ­նում մաս­նակ­ցել մայ­րա­քա­ղա­քա­յին ընտ­րու­թյուն­նե­րին: Մի­գու­ցե հաշ­վի են առ­նում 2021–ի դա­ռը փոր­ձը, երբ «Նի­կո­լին կրե­լու» ամ­պա­գոր­գոռ խոս­տում­ներն ա­վարտ­վե­ցին բա­վա­կա­նին հա­մեստ ար­դյուն­քով, մի­գու­ցե այլ դրդա­պատ­ճառ­ներ կան: Սա­կայն սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րում ար­դեն հրա­պա­րա­կավ հնչում է ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի կողմ­նա­կից­նե­րի հար­ցադ­րու­մը` ե՞րբ ի­ վեր­ջո պա­րոն Քո­չա­րյա­նը կստանձ­նի ժո­ղովր­դա­կան ընդվ­զու­մը գե­նե­րաց­նե­լու և ա­ռաջ­նոր­դե­լու գոր­ծըն­թա­ցը:

Սա­կայն հարկ է հաշ­վի առ­նել, որ ընդ­դի­մու­թյան մաս­նակ­ցու­թյու­նը ի­մաստ ու­նի, ե­թե նպա­տա­կադ­րում կա ջախ­ջա­խել ՔՊ–ին Ե­րև­ա­նում և ու­նե­նալ շա­րու­նա­կու­թյուն` ամ­բող­ջա­կան իշ­խա­նա­փո­խու­թյան տես­քով, ցան­կա­լի է` ընդ­դի­մա­դիր լայն կոն­սո­լի­դա­ցի­ա­յով, այ­լա­պես ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­պե­տի գա­ղա­փա­րը դառ­նում է կի­սատ–պռատ մի ծրա­գիր, ո­րը տա­նում է «կա­ռու­ցո­ղա­կան պայ­քա­րի» դաշտ: Մինչ­դեռ հա­ջո­ղու­թյան շանս ու­նի ՔՊ–ի նկատ­մամբ զրո­յա­կան հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան սխե­ման: Բայց մյուս կող­մից էլ, ընդ­դի­մու­թյան չմաս­նակ­ցու­թյան դեպ­քում Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու տե­րը դառ­նում է ֆոր­մալ կամ ոչ ֆոր­մալ վե­րա­կանգն­ված «Ելք» դա­շին­քը` ընտ­րող­նե­րի ցածր ակ­տի­վու­թյան պայ­ման­նե­րում: Մի­գու­ցե, Ա­վի­նյա­նը, որ մո­բի­լի­զաց­րել է վիթ­խա­րի ռե­սուրս, այդ թվում` բո­լոր տե­սա­կի «տա­սով­չիկ­նե­րի» թի­մեր, չու­նե­նա ՔՊ–ի ֆոր­մալ մե­ծա­մաս­նու­թյուն, սա­կայն ի­զուր չէ, որ հի­շա­տա­կել ենք «Ելք» դա­շին­քի մյուս բա­ղադ­րիչ­նե­րին, դրանք բո­լո­րը մի սան­րի կտավ են, ու խո­շոր հաշ­վով տար­բե­րու­թյու­նը մեծ չէ` զուտ ՔՊ–ն կիշ­խի՞, թե՞ «ՔՊ+» կո­ա­լի­ցի­ան:

Ի դեպ, ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը բա­վա­կա­նին ման­րա­մասն նկա­րագ­րե­լ է թուր­քի կա­մա­կա­տար Նի­կո­լի թի­մի հրե­շա­վոր սցե­նա­րը: Ար­տա­քին մի­ջա­վայ­րը, ըստ Զա­քա­րյա­նի, հե­տև­յալն է. «Արև­մուտ­քը (ԵՄ (բա­ցա­ռու­թյամբ` Ֆրան­սի­ա), ԱՄՆ, ՄԹ, Թուր­քի­ա, Իս­րա­յել)` ՌԴ–ին Հա­րա­վա­յին Կով­կա­սից դուրս մղե­լու, ռու­սա­կան գազն ադր­բե­ջա­նա­կա­նով փո­խա­րի­նե­լու, ինչ­պես նա­և Ի­րա­նի դեմ հնա­րա­վոր ագ­րե­սի­ա­յի նոր պլաց­դարմ ստեղ­ծե­լու նպա­տա­կով, պա­հան­ջում է հրա­ժար­վել Ար­ցա­խից և ստո­րագ­րել թուր­քե­րի պա­հանջ­նե­րի տակ: Դա է Նի­կո­լի` օ­դում կախ­ված իշ­խա­նու­թյան այ­սօր­վա գի­նը: Հա­նուն իր կա­շին փրկե­լու, Նի­կո­լը կգնա՞ եր­կի­րը վերջ­նա­կա­նա­պես կոր­ծա­նե­լու ճա­նա­պար­հով, թե՞ ոչ` դեռ պարզ չէ:

Պարզ չէ, ո­րով­հե­տև թուղթ ստո­րագ­րե­լը մի բան է, իսկ դրա կյան­քի կո­չե­լը` այլ: Հայ ժո­ղովր­դի մեծ մա­սը գու­ցե­և մի­ա­միտ է, հեշտ խաբ­վում է, բայց հաս­տատ սրբա­պիղծ ու հայ­րե­նա­դավ չէ: Նրա գլխի տակ կեղծ խոս­տում­ներ ու խա­ղա­ղու­թյան մա­սին դա­տարկ հե­քի­աթ­ներ այ­լևս չես կա­րող դնել: ՍԴ եզ­րա­կա­ցու­թյան և ԱԺ վա­վե­րաց­ման գոր­ծըն­թաց­նե­րին զու­գա­հեռ Ե­րև­ա­նի փո­ղոց­նե­րը լցվե­լու են հա­զա­րա­վոր ցու­ցա­րար­նե­րով: Ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­ներն ա­մեն բան ա­նե­լու են, որ­պես­զի թույլ չտան Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի վերջ­նա­կան կոր­ծա­նու­մը»: Ար­տակ Զա­քա­րյա­նի կար­ծի­քով` այս ա­մե­նը գի­տակ­ցե­լով` Նի­կո­լը սպա­սում է Ե­րև­ա­նի ընտ­րու­թյուն­նե­րին. «Նա մի կողմ է թո­ղել պա­շար­ված Ար­ցա­խի սովն ու վտանգ­նե­րը և զբաղ­վում է Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րով: Նա պատ­րաստ­վում է այդ ընտ­րու­թյուն­նե­րում ևս կեղ­ծի­քով, շան­տա­ժով ու ճնշում­նե­րով «հաղ­թա­նակ» կոր­զել (տե՛ս 2021թ. ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ): Ի­մաս­տը կա­յա­նում է նրա­նում, որ Ե­րև­ա­նի ա­վա­գա­նին վերց­նե­լուց հե­տո` Ա­րև­մուտ­քի ե­րաշ­խա­վո­րու­թյամբ գնա ԱԺ նոր ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի (վե­րար­տադր­ման նպա­տա­կով): Են­թադ­րում եմ, որ Նի­կո­լը փոր­ձե­լու է Ար­ցախն Ադր­բե­ջա­նին տա­լու և թուր­քե­րին Հա­յաս­տան բե­րե­լու գնով` «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու վստա­հու­թյան քվե ստա­նալ ժո­ղովր­դից: Հնա­րա­վոր ար­տա­հերթ ընտ­րու­թյու­նը Նի­կո­լը կվե­րա­ծի Ար­ցա­խը հանձ­նե­լու հա­մար ման­դատ ստա­նա­լու քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցի: Դա իր ո­ճի մեջ է: Հե­տո անխ­ռով կհայ­տա­րա­րի, որ ին­քը չի կոր­ծա­նել պե­տու­թյու­նը, այլ` Հա­յաս­տա­նի հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը»:

ՀՆԱ­ՐԱ­ՎՈ՞Ր Է ԱՐ­ԴՅՈՔ ԿԱՆԳ­ՆԵՑ­ՆԵԼ ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆԱԶՐԿ­ՄԱՆ ԹԱ­ՓԱ­ՆԻ­ՎԸ

ErexanerՈւ­ղիղ դե­պի կոր­ծան­ման տա­նող զար­գա­ցում­նե­րը բա­ցա­ռե­լու ա­մե­նա­կարճ ճա­նա­պարհն իշ­խա­նա­փո­խու­թյունն է, որը, Ար­տակ Զա­քա­րյա­նի կար­ծի­քով, ան­խու­սա­փե­լի է դառ­նում. «Խնդի­րը ժա­մա­նա­կի մեջ է: Կկա­րո­ղա­նա՞ ար­դյոք ընդ­դի­մու­թյունն ու ար­ժա­նա­պա­տիվ հա­սա­րա­կու­թյու­նը ոտ­քի հա­նել իր ցա­վին ու դա­վին ան­տար­բեր զանգ­ված­նե­րին: Սա կեն­սա­կան խնդիր է, պե­տու­թյան ու ժո­ղովր­դի գո­յու­թյան խնդիր` ա­ռանց չա­փա­զանց­ման»:

«Ողջ մնա­լու ար­վես­տը» ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան ՀԿ–ի նա­խա­գահ, հե­տա­խույզ, ա­զա­տա­մար­տիկ Վո­վա Վար­դա­նո­վի հա­մոզ­մամբ` պա­տեր­ազմն ան­խու­սա­փե­լի է, սա­կայն գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճա­նը, բնա­կա­նա­բար, ո­չինչ չի ա­րել բա­նակն ամ­րաց­նե­լու հա­մար. «Երեք տա­րին բա­վա­կան մեծ ժա­մա­կան է, եւ ե­թե մենք այդ փո­փո­խու­թյուն­նե­րը ա­նե­ինք, մենք ան­գամ եր­կու տա­րում այն­պիս­ի ար­դյունք­ներ կտա­յինք, որ բո­լորն աշ­խար­հով մեկ կզար­մա­նա­յին: Ե­թե  մենք դա չենք ա­րել ու հույս­ներս դրել ենք հա­մաշ­խար­հա­յին ակ­տոր­նե­րի վրա, պետք է հաշ­վի առ­նենք այդ դեպ­քում Ուկ­րա­ի­նա­յի ի­րա­վի­ճա­կը, Ա­րեւ­մուտ­քի ցան­կու­թյու­նը այս­տեղ մտնե­լու, Հա­յաս­տա­նի՝ Ի­րա­նի անվ­տան­գու­թյան բաղ­կա­ցու­ցիչ մաս  լի­նե­լը: Այդ բո­լո­րը հաշ­վի առ­նե­լով` դի­վա­նա­գետ­նե­րը լի­քը աշ­խա­տե­լու բան ու­նեն, գի­շեր­ներն էլ մի քիչ սո­վո­րե­լու: Աշ­խար­հի հետ խո­սում են եր­կու լեզ­վով՝ խո­սա­լով եւ կռվե­լով, եր­կու­սում էլ թե­րա­նում ենք»:

Սա­կայն մի­ան­գա­մայն օ­րի­նա­չա­փո­րեն կո­լա­բո­րա­ցի­ո­նիստ Նի­կո­լը զբաղ­ված է բա­նա­կա­քան­դու­թյամբ: Հրա­չյա Սարգ­սյա­նի պես կադ­րին ՊՆ փոխ­նա­խա­րար նշա­նա­կե­լը դրա վառ դրսև­ո­րումն է: Իսկ Ար­ցա­խը ցե­ղաս­պա­նու­թյան վտան­գի տակ է: Ակն­հայտ է նա­և, որ թշնա­մին Ար­ցա­խով բա­վա­րար­վող չէ, և «Արցա­խը տանք, պրծնենք» կոն­ցեպ­տով ա­ռաջ­նորդ­վող ցան­կա­ցած ոք առն­վազն հո­գե­բույ­ժի կա­րիք ու­նի: «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Անդ­րա­նիկ Թև­ա­նյա­նը գրում է. «Եթե Նի­կոլ Փա­շի­նյա­նը նոր է գլխի ըն­կել Հա­յաս­տա­նի մա­սով Ա­լի­և­ի մտադ­րու­թյուն­նե­րի մա­սին, ու­րեմն ա­նե­լիք չու­նի որ­պես Հա­յաս­տա­նի ա­նու­նից բա­նակ­ցող (նո՞ր է դա ակն­հայտ, պա­րոն պատ­գա­մա­վոր–խմբ.): Իսկ ե­թե նա «էն գլխից» ի­մա­ցել է Ա­լի­և­ի ա­խոր­ժա­կի մա­սին, բայց այ­դու­հան­դերձ ճա­նա­չել է Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում, քննար­կել է ադր­բե­ջան­ցի­նե­րի Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լու թե­ման, ու­րեմն ա­ռա­վե­լևս ա­նե­լիք չու­նի որ­պես պե­տու­թյան ղե­կա­վար»:

Ոչ մի­այն ա­նե­լիք չու­նի, այ­լև նրա տե­ղը բանտն է ու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հա­մար մե­ղադ­րա­կան դա­տավ­ճի­ռը: Խո­շոր հաշ­վով` ար­բա­նյակ կու­սակ­ցու­թյուն­նե­րի վեր­նա­խա­վի տեղն էլ է այդ­տեղ: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է ՀՀԿ–ական պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նը. «Արցա­խի հար­ցում այ­լևս ո­րև­է ստան­դարտ լու­ծում չի կա­րող լի­նել` հու­մա­նի­տա­րից մին­չև անվ­տան­գու­թյուն: Յու­րա­քան­չյուր օր, երբ Ար­ցա­խում ի­րա­դար­ձու­թյուն­ներն ա­ռա­վել ծայ­րա­հեղ բնույթ են ստա­նում, նվա­զում է սո­վո­րա­կան գոր­ծի­քա­կազ­մով հար­ցի հան­գու­ցա­լուծ­մա­նը գնա­ցող լու­ծում­նե­րը: Հա­ցի ու բա­ռիս բուն ի­մաս­տով ֆի­զի­կա­կան գո­յու­թյան կռի­վը են­թադ­րում է ի­րադ­րու­թյու­նից դուրս գա­լու ծայ­րա­հեղ մի­ջոց­ներ: Ստեղծ­ված բարդ ի­րադ­րու­թյան պայ­ման­նե­րում ո­րև­է ար­տա­քին գոր­ծոն չի աշ­խա­տի, ե­թե նույ­նիսկ դրա հնա­րա­վո­րու­թյու­նը բաց­վի, ե­թե ներ­սում` Ար­ցա­խում դի­մա­կա­յե­լու կամք ու ան­սահ­ման ձգտում չլի­նի: Մինչ այս պահն ար­ցախ­ցին մեծ տա­ռա­պանք­նե­րի գնով ցույց է տվել, որ ի­րե­նից կախ­վածն ա­նում է ու կա­նի մի­այն թե դրա­նով կա­րո­ղա­նա իր հո­ղին ու ջրին տեր կանգ­նի: Ցա­վոք, մինչ այս պա­հը ոչ մի­այն ար­տա­քին աշ­խար­հից, այլ նա­և Հա­յաս­տան պե­տու­թյու­նից (չխառ­նել ա­մե­նօ­րյա պայ­քա­րի մեջ գտնվող­նե­րի հետ) ո­րև­է լուրջ ազ­դակ չկա: ՀՀ իշ­խա­նու­թյու­նը շուն­չը պա­հած սպա­սում է, թե երբ ար­ցախ­ցին կդա­դա­րեց­նի պայ­քա­րը, իսկ ին­քը վեր­ջա­պես կհայ­տա­րա­րի, թե գի­տեք` չստաց­վեց, փոր­ձե­ցինք, բայց չե­ղավ` պատ­ճառ­ներ բե­րե­լով, պայ­մա­նա­կան, Բա­թու­մի պայ­մա­նագ­րից մին­չև Սո­վե­տա­կան մի­ու­թյան փլու­զում»:

Ար­ցախ­ցի­նե­րը կա­ռա­վա­րու­թյան մոտ է­ին դուրս ե­կել «Այո՛ ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյա­նը», «Ո՛չ խրախ­ճան­քին ժան­տախ­տի պա­հին», «Ո՛չ տե­սա­րան–զվար­ճանք­նե­րին», սա­կայն ի­րենց ակ­ցի­ան ու­ներ ֆուն­դա­մեն­տալ ս­խալ` նրանք կա­ռա­վա­րու­թյան շեն­քի մոտ հա­վաք­վել են Նի­կոլ Փա­շի­նյա­նին հան­դի­պե­լու պա­հան­ջով: Նա­խօ­րե­ին ակ­ցի­ա­յի մաս­նա­կից­նե­րը նա­մակ է­ին ուղ­ղել Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ո­րում նշել է­ին, որ կա՛մ Ար­ցա­խի հար­ցը կլու­ծի, կա՛մ ի­րենք կդի­մեն այլ երկր­նե­րի օգ­նու­թյա­նը: Սա մո­տա­վո­րա­պես նույն է, ինչ, ա­սենք 1915–ին Ցե­ղաս­պա­նու­թյու­նը կանգ­նեց­նե­լու հա­մար դի­մես Էն­վե­րի կամ Թա­լե­ա­թի համ­հար­զին:

Մին­չև բո­լո­րը չհաս­կա­նան, որ աշ­խար­հը մեզ բա­նի տեղ կդնի մի­այն Նի­կո­լին հե­ռաց­նե­լուց հե­տո, երբ կկա­րո­ղա­նանք պրոբ­լեմ­ներ ստեղ­ծել «ուժեղ­նե­րի» հա­մար, բան չի ստաց­վի: Համ էլ պի­տի հա­մոզ­վի, որ տար­րա­կան ինք­նա­հար­գանք ու­նենք: Այ­լա­պես մենք, ռսի ա­սած, աշ­խար­հի հա­մար «тер­пи­ла» ենք:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=261800&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը