Ինչ է հուշում Գուրգեն Արսենյանի անցյալը՝ «դիվանագիտական» ապագայի մասին

Ներքաղաքական

Ըստ մամուլում առկա տեղեկությունների` Ռուսաստանում ՀՀ դեսպան կարող է նշանակվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար-պատգամավոր ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ: Ի դեպ, այս տեղեկությունը քաղաքական կուլիսներում անցյալի կրկնության պես է հնչում: Հիշեցնենք, որ 1990-1994 թթ.-ին ՀՀԿ անդամ, 1991-1992 թթ.-ին` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ, ապա 2002 թվականից Միավորված աշխատանքային կուսակցություն հիմնադրած ու 2000-2007 թթ. պատգամավոր աշխատած, այնուհետեւ 2012-2017թթ. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում պատգամավոր դարձած եւ հիմա էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսենյանի դեսպան նշանակվելու լուրեր տարածվում էին դեռեւս 2017 թվականին: Ըստ էության, ստացվում է, որ այս բաղձալի օրվան քաղաքական առումով հայտնի եւ ճկուն ճամբարափոխ Արսենյանը սպասել է շուրջ վեց տարի: Իսկ ինչո՞վ էր նա զբաղված այս վեց տարիների ընթացքում, որպեսզի հավատացներ, թե ինչ լավ դիվանագետ կլինի նա Ռուսաստանում, կհարցնեք դուք: Իսկ փաստերն ամենեւին էլ հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների սերտացման տիրույթում չեն, այլ ճիշտ հակառակը:

Այսպիսով՝ դեռեւս տարեսկզբին Գուրգեն Արսենյանն աչքի ընկավ իր հայտնի հայտարարությամբ՝ ընդդեմ Հայաստանում ռուսական ռազմաբազայի:

«Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք, մենք անկախ պատմության մեջ նման փաստ չունենք: Եթե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չլինի, Հայաստանը որեւէ վտանգ չներկայացնող երկիր է լինելու, այդ թվում նաեւ Թուրքիայի համար, եւ մենք վերածվելու ենք կողքի հարեւանի, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում, ինչպես հիմա վտանգ չենք ներկայացնում Վրաստանի եւ Իրանի համար», - վստահ էր Արսենյանը:

Դրան հաջորդեց այն, որ Գուրգեն Արսենյանը սկսեց ՌԴ-ին մեղադրել Հայաստանին անհիմն պահանջներ ներկայացնելու մեջ:

«Մենք չենք Ռուսաստանի հետ որեւէ հարաբերություն խզել կամ փչացրել, մենք չենք պայմանագիր առոչինչ արել կամ չեղարկել, պարզապես մեզ անհիմն ներկայացվող պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են»,- ասել էր իշխող խմբակցության պատգամավորը:

Այսքանից հետո մեզ մնում է մեջբերել 2013 թվականին դեռեւս ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հնչեցրած մտքերից մեկը, ով խոստովանել էր. «Կներեք, իհարկե, պարոնա՛յք, բայց ես ռուսների մեջ «լոխ» չեմ տեսել», հետեւապես հիմա կարծել, թե վերջինիս գրկաբաց ընդունելու են իրենց երկիր, ապա առնվազն միամտություն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում