Ովքե՞ր են կանգնած ռուսների դեմ բաց նամակ գրած արցախյան ծագմամբ հկ-ների թիկունքում

Ներքաղաքական

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ տնօրեն Մարգարիտա Քարամյանը եւ «Հանուն Հադրութի» ՀԿ տնօրեն Լեւոն Հայրյանը բաց նամակով կոչ են արել Նիկոլ Փաշինյանին դիմել ՄԱԿ Անվտանգության խորհուրդին եւ պահանջել, որ Արցախ մտցվեն ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր, քանի որ «ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները:» Ավելին՝ նրանք պնդում են, որ «Ռուսաստանի Դաշնությունը հանցավոր պայմանավորվածությամբ իր զորքերը մտցրել է Արցախ՝ հայաթափելու Արցախի Հանրապետությունը»:

Թե ինչ մոծակ է կծել առաջին հայացքից արցախյան ծագում ունեցող այս կազմակերպություններին, պարզվում է՝ արմատները հասնում են ոչ թե Արցախ, այլ Ռուսաստանին ձեռնոց նետած Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՐԱՄՅԱՆԻ ղեկավարած «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ն յուրաքանչյուր տարի Սորոսի հիմնադրամից ստանում է 25 հազար դոլար, իբրեւ Հադրութի շրջանից տեղահանված քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: Կարծել, թե Սորոսի հիմնադրամին հուզել է բացառապես միայն հադրութցիների իրավունքները, իհարկե, միատմություն կլիներ: Սա թերեւս հատկանշանական է նրանով, որ չնայած այսօր Արցախի անվտանգության եւ քաղաքացիների կյանքի երաշխավորը շարունակում է մնալ ռուս խաղաղապահը, բայց Սորոսի հիմնադրամը փորձում է, այսպես ասած, իրենով անել գոնե փախստականներին, որոնք կհրահրեն արցախցիներին ռուսների դեմ:

Ինչ վերաբերում է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ, Մեծ Թաղերի նախկին գյուղապետ, Արցախի նախկին պատգամավոր ԼԵՎՈՆ ՀԱՅՐՅԱՆԻՆ, նա վաղուց է Երեւանում դարձել ամերիկյան ագիտացիայի դրոշակակիրը, որի օրակարգի մեջ լիովին տեղավորվում է Ռուսաստանի դեմ հնարավորինս մեծ ատելություն գեներացնելը: Դեռեւս նախորդ տարի իր ակցիաներից մեկի ժամանակ Լ. Հայրյանն անկեղծացել էր, որ հանդիպում է ունեցել ամերիկյան դեսպանատան աշխատողների հետ, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել Արցախում առկա տրամադրությունների վերաբերյալ, թե՞ կարող է հանրաքվե անցկացնելու եւ Ռուսաստանին միանալու մտադրություն ունեն:

«Նրանք շատ հետաքրքիր հարց տվեցին, թե Արցախում ինչ ստորագրություն են հավաքում Ռուսաստանին միանալու համար: Ես ասացի, որ այդպիսի բան չկա, ժողովուրդը նման ցանկություն չի հայտնել», - դեռ այն ժամանակ ասում էր Հայրյանը, իսկ հիմա թերեւս ԱՄՆ դեսպանատան «ազիզ խաթր» լծվել է այդ ցանկությունը վիժեցնելու «սուրբ» գործին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ