Վարդանյանները «փիառվում են»՝ ամիսներով կոնֆետի կարոտ արցախցի փոքրիկների հաշվին

Ներքաղաքական

«Գրանդ Հոլդինգ» ընկերության ղեկավարներ ՄԻՔԱՅԵԼ եւ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԸ, որոնք 2018-ին  գործարարների շարքում առաջիններից էին, որոնք հապշտապ քաղաքականապես «կրոնափոխվեցին» ու դարձան նիկոլական եւ սկսեցին փառք տալ տեղի ունեցած իշխանափոխությանը՝ մաղթելով, որ ուրախությունն ու ոգեշնչվածությունը երկար մնա ժողովրդի սրտերում, փոխանակ ապաշխարեն՝ երկիրն այս օրին հասցնելու մեջ իրենց մեծ լուման ունենալու համար, կրկին որոշել են «հերոսանալ»՝ այս անգամ սովի մատնված ու պաշարված արցախցիների հաշվին:

Այսպիսով՝ ինչպես 2018-ին Վարդանյանները Նիկոլ Փաշինյանի ռեժիմին իրենց «հպատակության» երդում-հայտարարության մեջ էին ասում, «ցնցեցին աշխարհը» ամբողջ մամուլով եղբայրները ողողելով, թե բա՝ «Գրանդ Քենդին» քաղցրավենիքով բեռնված երկու բեռնատար մեքենա օգնություն է ուղարկում Արցախի երեխաներին»: Իսկ իրականում սա միայն ցնցող վերնագիր էր, որովհետեւ մեքենաները Կոռնիձորում են՝ ՀՀ կառավարության` արդեն օրեր շարունակ ճամփին մնացած բեռների կողքին: Իհարկե, սա կարելի էր էժանագին փիառ քայլ համարել, եթե ավելի վաղ զգուշացրած չլիներ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, որ շուտով մեծ եւ համաձայնեցված դավադրության ենք ականատես լինելու:

«Գերի ընկած, օրեր շարունակ խմելու ջրի երես չտեսած զինվորի մոտ, սովորաբար, սառը ջրով շիշ են դնում հարցաքննության ժամանակ` նրան խոսկան դարձնելու նպատակով: Հաքարի կամրջի մոտ կանգնած ալյուրը, դեղորայքն ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքները, կարծես, նույն սառը ջրով շշի դերն են ստանձնել Արցախի համար՝ Արեւմուտք-Ադրբեջան տանդեմի պայմանները պարտադրանքով ընդունելու նպատակով», - ընդգծել էր, այս դեպքում՝ մարգարեական միտք էր հայտնել միջազգայնագետը, որը ավելի վառ ու խիտ գույներով եկան ապացուցելու Վարդանյանները: Նրանք ոչ թե սառը ջուր են ցույց տալիս օրեր շարունակ խմելու ջրի երես չտեսած զինվորին, այլ կոնֆետ են ցույց տալիս ամիսներ շարունակ կոնֆետի ու առհասարակ քաղցրի երես չտեսած փոքրիկ արցախցիներին՝ քաջ գիտակցելով, որ այն մնալու էր ճանապարհին: Եթե այսքանը չգիտակցելով են արել Վարդանյանները, ինչը 2018-ից հետո քիչ հավանական է թվում, ուրեմն՝ եղբայրների փիառշիկները, պարզապես «փուռն են տվել» նրանց՝ իրենց կարճ խելքով կարծելով, թե «ջիջիլ գցելով» արցախցի փոքրիկներին՝ արագացնելու են Փաշինյան-Արեւմուտք-Ադրբեջան տանդեմի ցանկությունների ի կատար ածվելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ