«Որդիների Կանչ»-ը դատապարտում է Փաշինյանի «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում հնչեցրած զոհերի մասին միտքը

Ներքաղաքական
«Որդիների Կանչ» ՀԿ-ն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, որ «դժվար է զոհված զինծառայողների ծնողներին բացատրել, որ ձեր որդին կամ դուստրը զոհվել են հանուն ապագա խաղաղության»` նշելով, որ դրա կարիքը չէր լինի, եթե չարհամարվեր մինչ ՔՊ իշխանության հայտնվելը ողջ բանակցային գործընթացում ձեռք բերված արդյունքները եւ փոխարենը չազդարարվեր իրենց զրոյական կետից բանակցությունների վերսկսման մասին:
 
«Ոչ միայն հաշվի չի առնվել պետության անունից այդ պրոցեսում մինչ այդ հանդես եկող առաջին դեմքերի եւ դիվանագետների փորձն ու հիշողությունը, այլ նաեւ հիմք է տրվել «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունով թշնամի երկրի ղեկավարին դուրս գալու բանակցային գործընթացի տրամաբանությունից՝ միջազգային հարթակում ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածելով տարածքային ամբողջականության խնդրի՝ առիթ տալով պատերազմով լուծելու այն: Առավել եւս անհնար է բացատրել ծնողներին, երբ նրանք ԱԺ ամբիոնից լսում են գերագույնի ինքնախոստովանանքը, որ «կարող էինք կանխել պատերազմը՝ կունենայինք նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի»:
 
Հարց է ծագում, եթե այդ ապագա խաղաղության գինը մեր որդիների կյանքերն էին, ապա ինչու իր զինվորներին Սարդարապատի վերջին ճակատամարտի, մեկ միլիմետր թշնամուն չզիջելու կոչով դիմած նույն գերագույնը չմիացավ իր հրամանով նահատակված հերոսներին գոնե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո, չէ որ հենց ինքն էր ԱԺ ամբիոնից հայտարարել, որ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, այնինչ մի գրչի հարվածով հանձնեց թշնամուն հազարավոր քառակուսի կիլոմետրեր, չէ որ դա դավաճանություն էր հենց ինքն իրեն ու նաեւ դավաճանություն մեր զինվորների հանդեպ։ Արդյունքում պատերազմը չդադարեց, ունեցանք նոր հարյուրավոր զոհեր եւ տարածքային կորուստներ արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ այսօր էլ կանգնած ենք պետականության կորստի վտանգի առջեւ, իսկ մեր արցախցի 120 հազար հայրենակիցներին էլ սպառնում է սովամահության եւ ցեղասպանության վտանգը:
Այս իրավիճակում արժի նորից վերապրել նոյեմբերի 9-ի չարագույժ օրը եւ կայացնել արժանապատիվ համարձակ որոշում, ինչը որ արել են, օրինակ, մեր տղաներից շատերը, թշնամուն գերի չընկնելու կամ հնարավորինս վնաս տալու նպատակով, հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին դուրս գալու շրջափակումից, եւ այս մղձավանջից: Գուցե պատմությունը այս դեպքում գնահատի Ն.Փ. -ի միակ ճիշտ քայլը եւ չարժանանա ներկա եւ ապագա սերունդների խիստ դաժան անեծքներին:
 
Ինչ վերաբերվում է նրան, որ «իր որոշումների, լուծումների, զիջումների արդյունքում կարող է նշանակել, որ նախկինում իզուր են զոհվել մեր ազատամարտիկներն ու զինվորները», ապա թող լավ իմանա, որ դրա իրավունքը նա չունի, որ միանձնյա նման որոշումներ կայացնի եւ հայ ժողովուրդը երբեք չի ընդունի եւ չի հանդուրժի դա, եւ թող քաջ իմանա, որ ոչ մի հայորդի, ով իր կյանքը զոհաբերել է հանուն Արցախի ազատագրման եւ Հայոց պետականության ամրապնդման, իզուր չի զոհվել, այլ զոհվել է մեր ու մեր սերունդների մեր իսկ պատմական հայրենիքում՝ Արցախի եւ Հայաստանի վերամիավորված ազատ ու անկախ հայկական պետությունում խաղաղ, բայց արժանապատիվ ապրելու համար: Իսկ խաղաղությունը չեն մուրում, այլ պարտադրում են, մեր թշնամիները միայն այդ լեզուն են հասկանում, այդ պարզ ճշմարտության անտեսումը ճակատագրական կլինի բոլոր հայերի եւ Հայաստանի համար:
https://iravunk.com/sim/?p=261731&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ