Վերացել է կալանավայրերին հատուկ ճնշող ու վախեցնող քրեական մթնոլորտը.Խեղված ճակատագրերին նորովի կյանք տալու արվեստը ճաղերից այն կողմ` «Աբովյան» ՔԿՀ-ում

Հանդիպում

Կան վայրեր, որտեղ հայուհու ոտքը չպետք է մտներ,  «Աբովյան» ՔԿ-ն հենց այդ վայրերից է։ Իսկ դա նշանակում է` ոմանց քույրերը, կանայք, մայրերն ու նույնիսկ տատերն այստեղ պատիժ են կրում։

Կանանց ՔԿՀ ասելիս  մարդիկ պատկերացնում են այնտեղ տեսնել կարճ մազերով, տարօրինակ հագուստով և դաջվածքներով, թափթփված կանանց։ Գուցե տարիներ առաջ հենց այդ պատկերն էր, եւ թերեւս դա է պատճառը, որ մարդկանց մոտ կանանց գաղութը հենց այդպես էր ընկալվում։ Բայց ժամանակները փոխվել են և այսօր կանանց գաղութի բանտարկյալները փնթի, անշուք և տհաճ տեսք չունեն եւ, որքան էլ զարմանալի հնչի, կին դատապարտյալներն էլ այսօր ՔԿՀ-ում ապրում են այնպես, ինչպես ճաղերից այս կողմ՝ ազատությունը վայելող  կանայք:

Ի տարբերություն ազատազրկման այլ վայրերի, «Աբովյան» ՔԿՀ–ն դրսից ասես փոքրիկ  քաղաք լինի։ Ժպտերես աշխատակիցները,  խստապահանջ ու բարեհամբույր պետն ու պետի տեղակալներն էլ սարսափ չեն առաջացնում։ Սակայն պատկերը կտրականապես փոխվում է, երբ անցակետում հանձնում ես անձնագիրդ ու հետևիցդ շրխկոցով փակվում է մի քանի կողպեքով պահպանվող երկաթե դուռը։  Բարձր ցանկապատերը, փշալարը ու մեզ ուղեկցող համազգեստով մարդիկ մշտապես հիշեցնում են` ուր ենք եկել։ Ամենուր լռություն է, ինչը խախտում են միայն սեփական ոտնաձայներդ, հետո մտնում ենք կանանց պահման վայր։ Առաջինը, որ աչք է զարնում այստեղ մաքրությունն է, կարգուկանոնը, աշխատակիցների բարեհամբյուր վերաբերմունքը, հետո արդեն դատապարտյալների խնամված տեսքը ու նրանց զբաղմունքը` մեկը գիրք է կարդում, մյուսը` հեռուստացույց նայում, մեկ ուրիշն էլ մարզերը կամ եղունգներ է հարդարում: Չկան այն մռայլ գլխաշորերն ու համազգեստը, որոնք մենք սովոր ենք տեսնել ֆիլմերի բանտարկյալների հագին։ Ու հենց այստեղ  հասկանում ես, որ կինը նույնիսկ բանտում է կին մնում։
«Ես  արդեն 4․5 տարի է ինչ ազատազրկված եմ, դեռ 3․5 տարի էլ ունեմ պատժվել եմ խարդախության համար, այստեղ կանանց համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, չեմ ուզում գործիս մանրամասներին անդրադառնալ, միայն մի բան կասեմ դրսում գտնվող մարդկանց՝ հալալ քրտիքով վաստակած մի կտոր հացից լավ բան չկա։ Գիտեք այստեղ ամենադաժան զգացողությունը որն է, այն է, դու հասկանում ես, որ ոչ միայն դու ես պատժված, այլև քո երեխաները, քո ընտանիքները։ Թող ոչ ոք երբեք չտեսնի այս պատերն ու չզգան այս անսահման ցավն ու կարոտը։ Իմ բախտը բերել է, որ ես հենց այս ղեկավարության օրոք եմ պատիժս կրում։ Մեր պետի՝ պարոն Հովհաննիսյանի, պետի տեղակալներ Մակունցի եւ հատկապես պարոն Մովսիսյանի շնորհիվ ոչ միայն ես, այլ իմ բախտակիցները կարողացանք լիարժեք կին զգալ նույնիսկ բանտում: Մեզ  համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որ մարդ զգանք»,- մեզ հետ զրույցում արցունքները խեղդելով ասում է դաշնակահարուհի, այժմ խարդախության հոդվածով դատապարտված Ա. Հ. միեւնույն ժամանակ ընդգծելով․

-Ճիշտ է, ինչպես բոլոր կալանավայրերում, այստեղ էլ ազատությունը երեւում է մետաղյա ճաղերից այն կողմ: Բայց ի տարբերություն նախորդ տարիների  քրեակատարողական հիմնարկում վերացել է կալանավայրերին հատուկ ճնշող ու վախեցնող քրեական մթնոլորտը։ Մեր պետը՝ պարոն Հովհաննիսյանը մեզ շատ կարեւոր մի խորհուրդ տվեց առաջին անգամ մտնելով կալանավայր․ «Կյանքը գեղեցիկ է, երբ այն գեղեցիկ գույներով ես փորձում ներկել, հանցանքը արդեն մեղք է, բայց մեղքերից մաքրվե՞լ, թե՞ ավելի շատ թաթախվել՝ որոշում ենք յուրաքանյուրս»։ Ես հենց այս ուղենիշով եմ  առաջնորդվում հիմա։ Մի այլ կարգի ուժ ու չկոտրվելու կամք է տալիս մեր պետի տեղակալ պարոն Մովսիսյանը, Մարտիրոսյանը։

Ճաղերի այն կողմում անցնող կյանքի, վախերի ու հույսերի մասին մեզ հետ կիսվել է նաեւ պերուացի Մարիա Ֆլորեսը, ով 8 տարի առաջ Հայաստան էր եկել զուգընկերոջ հետ իբրև զբոսաշրջիկ, բայց չի հասցրել վայելել Հայաստանը․

-Օդանավակայանից դուրս գալ չհասցրեցի, պարզվեց ընկերս ինձ բերել էր ոչ թե որպես տուրիստ, այլ որպես թմրամիջոց տեղափոխող մեկը։ Օդանավակայանում պարզվեց, որ պայուսակիս մեջ երեք կիլոգրամ կոկաին կա, ու․․․

Մարիան հայերեն չգիտեր, նրան հայերեն հասկանալ ու շփվել սովորեցրեցին նրա բախտակիցները․

-Իմ ընկերը ինձ խաբել է։ Ասաց՝ գնա Հայաստան, գաս՝ կամուսնանաք։ Եկա, մնացի այստեղ։ Շատ եմ ուզում գնալ իմ երկիր, որովհետև երկու անչափահաս երեխա ունեմ։ Իմ ծնողները ինձ Պերույում սպասում են։ Բայց այստեղ ես արդեն հասցրել եմ ընտելանալ: ՔԿՀ-ի աշխատակիցները ամեն ինչ արեցին, որ ես ինձ օտար չզգամ: ՔԿՀ պետի տեղակալ պարոն Մովսիսյանի ջանք չի խնայում յուրաքանչյուրիս յուրովի մոտեցում ցուցաբերելու համար: Մենք այստեղ կյանքի համալսարան ենք սովորում:  Որպես կանոն, հենց  առաջին օրն է ամենասարսափելին։ Սպասում ես, որ ինչպես ֆիլմերում է` խցիկում լինելու են վտանգավոր հարևանուհիներ ու կռիվներ։ Իրականում մեր ՔԿՀ-ում ոչ մի նման բան չկար։ Ամեն ինչ հանգիստ է ու առանց ավելորդ հույզերի։ Առաջին գիշերվա ընթացքում խցիկում լսվում են բոլոր ձայները, շշուկները, ասես դժոխքում հայտնված լինես։ Հետո կամաց–կամաց սովորում ես մթնոլորտին ու նոր մարդկանց։ Իսկ դրանում առաջին հերթին օգնում են կարգուկանոնով ղեկավարները: Այստեղ չկան առավելություն ունեցող կանայք, բոլորս ենք հավասար: Թեեւ մոտ երկու տարի առաջ մի քանիսը փորձել էին իրենց առավելությունները ցուցադրել, ճնշել բոլորիս, բայց  հիմա բոլորը մի նժարին դրվեցի:

Օտարազգի դատապարտյալը վստահեցնում ՔԿՀ-ում պարապ մնալու ժամանակ չկա.

-Այստեղ դատապարտյալներիս համար տարարտեսակ զբաղմունքներ են ներդրվել` անգլերեն, խոհարարություն, հոգեբանություն, վարսահարդարություն, կոսմետոլոգիա ու համակարգչի հետ աշխատել են սովորեցնում։ Երևի դուրս գալուց հետո մեզանից յուրաքանչյուրը հենց այդ ոլորտներում կգտնի իրեն, քանի որ այս հոդվածներով դժվար թե մեզ մեր հին աշխատանքին վերցնեն: Թեպետ նախկինում եղել են դեպքեր, որ դատապարտյալների համար աշխատելու պայմաններ են ստեղծվել, բայց դատապարտյալների շատ չնչին մասն է փորձել ներգրավվել աշխատանքների մեջ, հիմա ղեկավարությունը փորձում է բոլորիս հավասարաչափ ներգրավվել:

 

Հ.Գ. ՔԿՀ-ում առկա բարոյա-հոգեբանական մթնոլորտի, շարունակական բարեփոխումների,  միջանձնային հարաբերությունների, «զոն նայողների» ինստիստուտի արմատախախիլ անելու գործընթացի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ զրույցը` «Աբովյան» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հայկ Մովսիսյանի մեր զրույցը, ինչպես նաեւ մնացայլ կին դատապարտյալների պատմությունները կներկայացնենք շուտով:

Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ են կրում 42 կալանավորված անձ և 20 դատապարտյալ կանայք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում