Արցախի հարցը պետք է քննարկվի մի պետության հետ՝ Ռուսաստանի, որը ԽՍՀՄ իրավահաջորդն է. Այվազյան

Ներքաղաքական

Արցախի խորհրդարանը դիմել է ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ խնդրելով ճանաչել Արցախի անկախությունը: Արդյո՞ք այդ քայլն ուշացած չէ եւ ի՞նչ արդյունավետություն կարող է երաշխավորել, «Իրավունքը» պարզեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ տեսակետը:

— Հերթական անգրագետ կազմված տեքստն էր, պարզ է, որ այդ տեքստը գրողը կա՛մ միտումնավոր է այդպես արել, կա՛մ աշխարհաքաղաքական առումով անգրագետ է, որովհետեւ այդ տեքստում հաշվի չի առնված աշխարհաքաղաքական իրողությունը: Ինչ-որ մեկը հավատում է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն անկա՞խ է ճանաչելու: Այսինքն՝ Եվրամիությունը ասելու է՝ ես Ադրբեջանի հետ իմ ռազմավարական պրոյեկտները խզում եմ, որովհետեւ Արցախն անկախ եմ ճանաչո՞ւմ, պարզ չէ՞, որ չեն ճանաչելու: Միջազգային իրավունքով՝ միջազգային հանրությունը Արցախը տանում է Ադրբեջանի կազմ: Միակ լուծումն այն էր, որ քանի որ Արցախը սկսել է իր անկախության գործընթացը ԽՍՀՄ օրենքներով, ապա Արցախի հարցը քննարկվի մի պետության հետ՝ Ռուսաստանի, որը ԽՍՀՄ իրավահաջորդն է: Սա նախ Ռուսաստանին է ձեռնտու, որ իր հետ քննարկեն, երկրորդ՝ դա նախադեպ է իր համար, որովհետեւ ԽՍՀՄ տարածքում այլ վիճելի հարցեր եւս կան: Եվ եթե Արցախը ստեղծեր նախադեպ, որ Արցախի հարցը լուծվի ԽՍՀՄ ներքին օրենքներով,այլ ոչ թե միջազգային նորմերով, Ռուսաստանի համար լավ նախադեպ կլիներ, որ մյուս հարցերն էլ ինքը փորձեր լուծել ԽՍՀՄ ներքին օրենքներով: Իրականում Լեռնային Ղարաբաղի հարցը ԽՍՀՄ ներքին գործն է, դա միջազգային հանրության գործը չէ, եւ միջազգային հանրությունը ԽՍՀՄ ներքին գործերին խառնվելու իրավունք չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցը կարդացե՛ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում