ՇՏԱՊ. Արենի Մարկոսյանն արդեն 12 ժամից ավել է չի կարողանում մուտք գործել Հայաստան. ահազանգում է պատգամավորը

Տեսանյութեր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը եւ Արգիշտի Գեւորգյանն այս պահին գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում: Նրանք ահազանգ են ստացել, որ հերթական հայը չի կարողանում մուտք գործել Հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն:

«Այս անգամ Արենի Մարգարյանի մասին է խոսքը, ով ԱՄՆ քաղաքացի է եւ Հայաստան է ժամանել Լիբանանից: Նա շուրջ 12 ժամ է արդեն գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում եւ պատրաստվում է գիշերել այստեղ՝ հույսով, որ գոնե առավոտյան որեւէ հստակություն կլինի եւ կտեղեկացնեն, թե ինչ պետք է անի: Նրան որեւէ պատճառաբանություն եւ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու 12 ժամից ավել է խոչընդոտվում է իր մուտքը մեր երկիր: Պետք է փաստենք, որ ե՛ւ Արենիի, ե՛ւ մեր բոլորի ջանքերը՝ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու հարցում, ապարդյուն են անցել: Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, որեւէ հոդաբաշխ բացատրություն այս աբսուրդային իրավիճակին չի ներկայացվում», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնեց պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Պատգամավորը հիշեցնում է, որ վերջին ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, իսկ վերջին տարվա ընթացքում՝ շուրջ մեկ տասնյակի մոտեցող դեպքն է, երբ առանց որեւէ հիմնավորման՝ խոչընդոտվում է ազգությամբ հայերի մուտքը Հայաստանի Հանրապետություն:

«Ցավոք, պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության դռները փակվում են հայերի համար եւ լայն բացվում թշմամիների առջեւ», - ընդգծեց Ք. Վարդանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում