ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ծա­նո­թա­ցե՛ք, սա ռե­փեր ՍՆՈՒՓ ԴՈԳՆ է, ում հա­մեր­գը Հա­յաս­տա­նում ա­նոն­սա­վո­րել է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը (որին 2018-ին Թավ­շյա Դդում են կնքել): Մեծ աղ­մուկ է բարձ­րա­ցել, քան­զի ը­ստ մա­մու­լի` այդ նպա­տա­կով պե­տա­կան բյու­ջե­ից հատ­կաց­վեց ահ­ռե­լի գու­մար՝ ա­վե­լի քան 23 մլն դո­լար: Ու չնա­յած զար­մա­նա­լի­ո­րեն փոր­ձեր ար­վե­ցին՝ հեր­քե­լու 23 մլն-ի մա­սին տե­ղե­կու­թյու­նը, բայց իշ­խա­նա­կան պրո­պա­գան­դան չկա­րո­ղա­ցավ հա­մո­զել, քա­նի որ թղթերն ար­դեն ա­զա­տո­րեն շրջա­նառ­վում են: Նախ` վրդո­վե­ցու­ցիչ է ժան­տախ­տի պա­հին խրախ­ճանք­ներ կազ­մա­կեր­պե­լու զզվե­լի պրակ­տի­կան, երկ­րոր­դը` ինչ­քա՞ն օգ­տա­կար գործ կար­վեր այդ գու­մա­րով: Նախ` հաս­տատ կա­րե­լի էր հա­մաշ­խար­հա­յին մա­մու­լի ա­ռա­ջին է­ջե­րը հե­ղե­ղել նյու­թե­րով` ի պաշտ­պա­նու­թյուն պա­շար­ված Ար­ցա­խի, կամ ա­պա­հո­վել զրա­հա­բաճ­կոն­նե­րով ու սա­ղա­վարտ­նե­րով ոչ մի­այն բա­նա­կը, այ­լև ռե­զեր­վիստ­նե­րին, կամ մի քա­նի մի­ա­վոր ժա­մա­նա­կա­կից ծանր մար­տա­կան տեխ­նի­կա գնել, կամ փոքր ա­նօ­դա­չու­նե­րի մի ամ­բողջ պարս... Շատ բան կա­րե­լի էր, սա­կայն կա­պի­տու­լյանտ­նե­րը նա­խընտ­րե­ցին ա­նի­մաստ և օ­տա­րա­կան զվար­ճան­քը: Չգի­տենք` այդ կեր­պա­րան­քը լավ ռե­փեր է, թե` ոչ, սա­կայն խե­լա­ցի մար­դիկ պար­զել են` սե­փա­կան հայ­րե­նի­քում նա շա­տե­րից ոչն­չով չտար­բեր­վող գնա­ցու­ցա­կի տեր մեկն է. ԱՄՆ-ում այս ռե­փե­րի ե­լույ­թը 75-100 հա­զար դո­լար է գնա­հատ­վում...

Զար­մա­նա­լի է, բայց փաստ` մի քա­նի գրան­տա­կեր լրագ­րո­ղա­մերձ ՀԿ-ներ ի­րենց թույլ տվե­ցին քննա­դա­տել այն հար­ցե­րը, որ լրագ­րող­ներն ուղ­ղել է­ին կա­պի­տու­լյան­տին վեր­ջի­նիս ա­սու­լի­սին և նրան նե­ղը գցել: Սրանք ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս ի­րենց ի­րա­վունք են վե­րա­պա­հել ցու­ցում­ներ տալ, թե ինչ ու ինչ­պես կա­րե­լի է հարց­նել գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նին: Սա­կայն 100-ից ա­վել լրագ­րող­ներ, խմբա­գիր­ներ և ԶԼՄ ղե­կա­վար­ներ հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծե­ցին, որ այդ ՀԿ-նե­րը, ռսի ա­սած, ни­кто и зо­вут их ни­как, մաս­նա­վո­րա­պես. «Նրանք` ներ­կա­յա­նա­լով իբ­րև լրագ­րո­ղա­կան ո­լոր­տի ՀԿ-ներ, իշ­խա­նու­թյուն­նե­րին ի­րենց ծա­ռա­յու­թյուն­նե­րը մա­տու­ցե­լու ա­ռի­թը բաց չեն թող­նում և ներ­կա­յաց­նում են ոչ թե լրագ­րող­նե­րի, այլ օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի շա­հե­րը, ա­վե­լին՝ այս ՀԿ-նե­րը նա­խա­ձեռ­նում են տար­բեր օ­րենսդ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոն­ցով ԶԼՄ-նե­րի հա­մար նոր սահ­մա­նա­փա­կում­ներ են պատ­րաստ­վում սահ­մա­նել: Ներ­քոս­տո­րագ­րյալ լրագ­րող­ներս հայ­տա­րա­րում ենք, որ նշված ՀԿ-նե­րը չեն ներ­կա­յաց­նում մեր տե­սա­կետ­ներն ու շա­հե­րը և լի­ա­զոր­ված չեն մեր ա­նու­նից հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել, օ­րենսդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րին և ալ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նալ»: Եվ ա­հա այդ հայ­տա­րա­րու­թյու­նից վա­տա­ցան և վի­րա­վո­րա­կան ու զրպար­տիչ պի­տակ­ներ կպցրե­ցին ԴԱ­ՆԻ­ԵԼ Ի­Ո­ԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ և Ստյո­պիկ Սա­ֆա­րյա­նը (այս մե­կը շատ հա­կա­հի­գի­ե­նիկ է, ուս­տի նկա­րը չենք դնում): Ինչ­պես նկա­տում է ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նը. «Հայ­կա­կան շա­հը եվ­րո­լա­փի դի­մաց ոտ­նա­տակ տվող սու­բյեկտ­նե­րը պետք է մեր երկ­րում զրո հան­րա­յին ազ­դե­ցու­թյուն ու­նե­նան: Նրանք պետք է ա­նընդ­հատ զգան, որ Հա­յաս­տա­նում ի­րենք «պեր­սո­նա նոն գրա­տա» են»:

Վեր­ջերս զար­մա­նա­լի­ո­րեն փոր­ձում են քաղ­բան­տար­կյա­լի տեղ անց­կաց­նել նույ­նիսկ Դա­վիթ Տո­նո­յա­նի պես կեր­պար­նե­րին: Դրա առն­չու­թյամբ Է­ԴՈ­ՒԱՐԴ ՇԱՐ­ՄԱ­ԶԱ­ՆՈ­ՎԸ ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տում է. «Ազա­տու­թյուն կա­լա­նա­վոր­նե­րին, բայց ա­մեն կա­լա­նա­վոր ու նախ­կին պաշ­տո­նյա քաղ­բան­տար­կյալ չէ: Թե չէ ում գոր­ծից Նի­կո­լը հա­նում է, հա­ջորդ օ­րը ընդ­դի­մա­դիր է ի­րեն հռչա­կում, մո­ռա­նա­լով, որ մե­կը խե­լոք հար­կեր էր հա­վա­քում Նի­կո­լի գլխա­վո­րու­թյամբ, էն մե­կը նոր պա­տե­րազմ՝ նոր տա­րածք­ներ էր ա­սում Նի­կո­լի ա­ռաջ­նոր­դու­թյամբ, մնա­ցածն էլ, ծպտուն­նե­րը կտրած, վա­յե­լում է­ին կյան­քը՝ Սեր­ժին մեր­ժե­լուց հե­տո: Դա­սա­կան ընդ­դի­մա­դիրն ու քա­ղա­քա­կան բան­տար­կյա­լը Ա­շո­տյանն է»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=261647&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը