Բաքուն վա բանկ է գնում

Վերլուծություն

Սա­կայն Վա­գիֆ Խա­չատ­րյա­նին Բա­քու տա­նե­լու պատ­մու­թյա­նը կա­րե­լի է նա­եւ այս կող­մից նա­յել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=261641&l=am): Ա­լի­եւը, ի վեր­ջո, նրան ոչ թե բանտ, այլ՝ հի­վան­դա­նոց է տա­րել: Այ­սինքն՝ կա նա­եւ այն տար­բե­րա­կը, որ ե­թե հան­կարծ Վա­գիֆն այն­տեղ դի­մում գրի, թե՝ կնե­րեք, սխալ­վել եմ, ա­պա Ա­լի­եւը կա­րող է նրան բու­ժել, կերց­նել-խմցնել, վեր­ջում էլ բե­րել, ի­ջեց­նել ա­ռե­ւանգ­ման վայ­րում, ձեռքն էլ ադր­բե­ջա­նա­կան անձ­նա­գիր տալ, թե գնա, քո հա­մար հան­գիստ ապ­րի: Ու մեծ հարց է, թե նման օ­պե­րա­ցի­ան ինչ է­ֆեկտ կու­նե­նա նե­րար­ցա­խյան դաշ­տում: Ա­մեն դեպ­քում, Սյա­մոն ար­դեն սկսել է ա­լի­ե­ւա­մետ քա­րո­զը, թե բա որ ա­սո՞ւմ է­ին, պետք է գնալ, խնդրել, որ բո­լո­րին չնստաց­նեն բերդ:

Բայց այս տար­բե­րա­կի դեպ­քում նա­եւ կստաց­վի, որ Ա­լի­ե­ւը հեր­թա­կան ան­գամ ոչ մի­այն Վա­շինգ­տո­նին, այլ նրան­ցից էլ ա­ռաջ ռուս­նե­րին ցույց տվեց, թե՝ ինքն է ի­րեն ո­րո­շո­ղի դե­րում տես­նում, ու­զի՝ կբռնի, ան­գամ չնա­յե­լով ռու­ս խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյան վրա:

Ե­թե այս տար­բե­րակն է, այ­սինքն՝ Ա­լի­ե­ւը փոր­ձում է ցույց տալ, թե իր հար­ցերն ինք­նու­րույն կլու­ծի՝ ո­րե­ւէ մե­կի վրա չնա­յե­լով, ա­պա դրա­նով նա, ի­հար­կե, նո­ր­ից տար­բեր «կար­միր գծեր» է հա­տում, եւ է­լի հիմ­նա­կա­նում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ուղ­ղու­թյամբ, ո­րոնք, չմո­ռա­նանք, նո­րից չկա­րո­ղա­ցան խոչըն­դո­տել ի­րենց պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տու քա­ղա­քա­ցու ձեր­բա­կալ­մա­նը: Եվ ե­թե այս տար­բե­րակն է, ա­պա նման սրա­ցում­նե­րի գնա­լու Ա­լի­ե­ւի քայ­լը եւս կա­րե­լի է մեկ­նա­բա­նել:

Արտ­գործ­նա­խա­րար­նե­րի վեր­ջին ե­ռա­կողմ հան­դի­պու­մը, ըստ է­ու­թյան, Մոսկ­վա­յի կող­մից վերջ­նագ­րի պես մի բան էր՝ պետք է մին­չեւ տա­րե­վերջ «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր» կնքեք իմ ու­զած պայ­ման­նե­րով ի­մաս­տով: Այ­սինքն, Ա­լի­ե­ւին մնում է ա­մեն գնով մին­չեւ տա­րե­վերջ լու­ծել Ար­ցա­խի խնդի­րը, քա­նի որ դրա­նից հե­տո ա­պա­գան բա­վա­կան մշու­շոտ է՝ կապ­ված ուկ­րա­ի­նա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ներ­կա զար­գա­ցում­նե­րի հետ: Ըստ այդմ, հենց ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի «քթի տա­կից» քա­ղա­քա­ցուն Բա­քու տա­նե­լը կա­րող է նա­եւ Ա­լի­ե­ւի կող­մից վա բան­կի նման մի բան լի­նել:

Կա­րո՞ղ է հե­տա­գա­յում այդ բո­լոր «կար­միր գծե­րը» հա­տե­լու հա­մար «տա­կից դուրս գալ»: Դա հե­տո կե­րե­ւա, բայց հաշ­վի առ­նե­լով, որ Ա­լի­ե­ւը ու­նի զգա­լի մա­նեւ­րա­կա­նու­թյուն, պետք է որ կա­րո­ղա­նա:

Ա­մեն դեպ­քում, նո­րից կրկնենք, ա­մեն բան կախ­ված է ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի շա­րու­նա­կու­թյու­նից, այն է, թե ռուս­ներն այդ ա­մե­նի ար­դյուն­քում ի՞նչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քեր կզբա­ղեց­նեն: Ընդ ո­րում, դեռ շա­րու­նակ­վում է ուկ­րա­ի­նա­կան հա­կա­հար­ձակ­ման հիմ­նա­կան փու­լը, Կի­ե­ւը նո­րա­նոր ու­ժեր է նե­տում ա­ռաջ­նա­գիծ, եւ դա հու­շում է, որ եզ­րա­փա­կիչ ա­րա­րը շատ չի ու­շա­նա: Այ­սինքն, ի՞նչ ու­ժա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն կստեղծ­վի ռու­սա­կան եւ ուկ­րա­ի­նա­կան բա­նակ­նե­րի մոտ, ի՞նչ տեմ­պե­րով  արեւմ­տյան օգ­նու­թյու­նը կշա­րու­նա­կի գալ Ուկ­րա­ի­նա, Բայ­դե­նը ինչ­պե՞ս կկա­րո­ղա­նա դուրս գալ հեր­թա­կան խո­շոր սկան­դա­լից, ո­րի մեջ ներ­կա­յումս ներ­քաշ­վել է իր եւ որ­դու գոր­ծու­նե­ու­թյան պատ­ճա­ռով, եւ այս­պես շա­րու­նակ. հար­ցա­կան­նե­րը դեռ շատ են:

Ա­մեն դեպ­քում, այս պա­հի­ ի­րո­ղու­թյունն այն է, որ ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը շա­րու­նա­կում է խո­շոր կո­րուստ­ներ կրել: Կո­րուստ­ներ, ի­հար­կե, կան նա­եւ ռուս­նե­րի մոտ եւ ոչ փոքր: Մի­այն թե Ուկ­րա­ի­նա­յի ռեզերվ­նե­րը, մո­բի­լի­զա­ցի­ոն հա­մա­կար­գը աչ­քի ա­ռաջ է սկսել զրո­յա­նալ, այս պա­հին ար­դեն հա­մա­տա­րած բռնում եւ ռազ­մա­ճա­կատ են տա­նում մո­բի­լի­զա­ցի­ոն զանգ­վա­ծի ա­մե­նա­թույլ, ա­մե­նա­ան­պատ­րաստ հատ­վա­ծին: Գու­մա­րած, ռազ­մա­ճա­կատ­նե­րում այդ­պես էլ խո­շոր ա­ռա­ջըն­թաց ու­նե­նալ Կի­ե­ւին ոչ մի կերպ չի հա­ջող­վում:

Այս տեմ­պը հազիվ թե հա­ջող­վի եր­կար ժա­մա­նակ պահ­պա­նել. շա­բաթ­ներ, մի­գու­ցե մեկ, ա­ռա­վե­լա­գույ­նը՝ եր­կու ա­միս, ո­րից հե­տո կգա ու­ժե­րը հա­մե­մա­տե­լու ժա­մա­նակը, ու այդ հա­մե­մա­տու­թյու­նը, գրե­թե ե­րաշ­խա­վոր­ված, Մոսկ­վա­յի օգ­տին է լի­նե­լու:

Այ, հենց այդ պա­հին է, որ պարզ կլի­նի ոչ միայն ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հե­տա­գա ըն­թաց­քը, մի­գու­ցե՝ հան­գու­ցա­լու­ծու­մը, այլ նա­եւ ար­ցա­խյան ուղ­ղու­թյամբ սպա­սե­լիք­նե­րը: Ա­լի­եւն այդ պա­հին կգնա­հա­տի՞, որ «կար­միր գծեր» հա­տե­լը դար­ձել են մա­հա­ցու վտան­գա­վոր: Այդ դեպ­քում կշտա­պի Մոսկ­վա՝ նրա ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագ­րե­լու: Չի՞ գնա­հա­տի, այդ դեպ­քում ընդ­հուպ՝ ու­ժա­յին լուծ­ման տար­բե­րա­կը բա­ցա­ռել պետք չէ:

Ինչ վե­րա­բե­րվում է Նի­կո­լին, ա­պա նա իր 400 տոն­նա «հու­մա­նի­տար» բե­ռի եւ դես­պան­նե­րի Կոռ­նի­ձոր տա­նե­լու ան­համ խա­ղե­րով հան­դերձ էլ գոր­ծոն դառ­նալ այ­լեւս չի կա­րող:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=261642&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը