Նախկին նիկոլականը որոշել է համալրել «Ապրելու երկրի» նախընտրական ցուցակը

Ներքաղաքական

2018-ի իշխանափոխությունից հետո` «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր դարձած Գոռ Գեւորգյանն, ով 2020-ին մանդատը վայր դրեց, որոշել մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին` «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով:

«44-օրյա պատերազմի հետևանքները ոչ միայն գոյաբանական վտանգի առջև են կանգնեցրել Արցախը և արցախայությանը, այլև խարխլել են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ ոտնահարելով պետության սուբյեկտայնությունը և ինքնիշխանությունը:

Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները և Արցախի շուրջ ստեղծված օրհասական վիճակը պայմանավորված են նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտնի հայտարարությանը հաջորդած զարգացումներով, այդ թվում՝ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններով. ընտրությունները ունենում են ոչ միայն արդյունքներ, այլև հետևանքներ:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններն առաջին հերթին քաղաքական են և պետք է պայմանավորեն մեր պետության ռազմավարական ապագան, ինչպես նաև Արցախի հարցում անելիքները:

Ակնհայտ է, որ Երևանի հավաքական անվտանգությունը եղել և մնում է փոխկապակցված Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անձեռնմխելիության և անառիկության հետ: Հավատարիմ մնալով Հայաստանին և Արցախին ծառայելու գաղափարին և համոզմունքներին՝ որոշել եմ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցել «Ապրելու երկիր» կուսակցության թիմի կազմում», - գրել է նա։

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ