Հայաստանում տեսակի կռիվ է․ Սերգեյ Սմբատյանը ձեր տեսակից չի, հաստատ. Լիլիթ Գալստյան

Մշակութային
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆՆ անդրադարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ նրա հոր` նախկին դեսպան Արմեն Սմբատյանի երկու ամսով կալանավորմանը:
 
«Հայաստանում տեսակի կռիվ է, ավելի շուտ՝ տեսակի վերացման կռիվ։ Հենց նաեւ այս պատճառով է Հայաստանում օրեցօր խորանում բռնության մոնոպոլիան։
 
Մեր պետության ապագան կասկածի տակ դնող իշխանությունը կալանավորում է հայր եւ որդի Սմբատյաններին։ Կալանավորումը ֆետիշացրած դատական համակարգը, համակարգ, որին իշխանություններին հաճոյանալն ավելի գերակա է, քան արդարությանն ու հանրությանը ծառայելը, հայր եւ որդի Սմբատյաններին երկամսյա կալանք է սահմանում՝ առանց տեսակցելու իրավունքի։
 
Ես դատական իշխանությանը գնահատական տալուց կխուսափեի, եթե անցնող երկու տարիներին ընտրովի արդարադատության՝ քաղաքական կամակատար եւ պատվերառու համակարգի ականատեսն ու վկան չլինեի։
 
Այս օրերին, երբ մեզ օդի ու ջրի պես հաղթանակներ են պետք, երբ մեր տրորված ու տրորվող արժանապատվությունը վերականգնելու եւ սնուցելու, երբ մեր նվաստացած ինքնությունն ու կոտրված ողնաշարը վերագտնելու ամենահաստատ ճանապարհը մշակույթն է, կալանավորում եք Սերգեյ Սմբատյանին՝ Հայաստանի սիմֆոնիկ օրկեստրի գեղարվեստական ղեկավարին եւ դիրիժորին։
 
Երիտասարդ, տաղանդավոր, միջազգային ճանաչում ունեցող մի երաժշտի, որը աննահանջ պարտությունների ձեր բուծած թանձր խավարում լույսի ու ներշնչանքի աղբյուր է հազարների համար։
 
Մի՞թե հնարավոր չէր դատական ավարտուն արդյունքից, ապացույցներից հետո վճիռներ իրականացնել, ինչո՞ւ եք նվաստացնում հեղինակությունների, կոտրում ստեղծագործող մարդուն, դառնացնում հանրությանը․․․․
 
Դե՜, ձեզ տեսարան է հարկավոր․ Արցախից հեռու, Արցախը ձերը չի․․․
Ձերն, իհարկե Սնուպ Դոգն է, թմրաթմբիրային անհայրենիք արարածների մի պաշտելի «գերաստղ», ու դեռ կառավարության շենքից էլ սրա գալու «ավետիսն» եք հնչեցնում, ասես, Արցախն եք ապաշրջափակել․․․
Ամոթ է, պիղծ է, ամբարոյական է․․․
 
Ասում են 23 մլն է արժենալու սա, իսկ Արցախում մերոնք, մեր, իմ/ ոչ ձեր․ մենք չենք կարող նույնը լինել ու նույն արյունն ունենալ․ իմ պատկերացրած հայն ուրացող չի/ արյունակիցները սովամահ են լինում․․․
 
Դուք Հայաստանից DJ-ների ու մարմնավաճառների hub եք ստեղծում, անհայրենիք սպառողների մի կացարան՝ ասֆալտով ու հավելավճարով կուշտ ու բավարարված․ հայրենիքը, հոգին ու ազգային արժեքները վաճառողը մարմինն էլ կվաճառի/․ ձեզ մտածող, արարող, կիրթ ու ազգային տեսակը խորթ է։
 
Հայաստանում տեսակի կռիվ է․ Սերգեյ Սմբատյանը ձեր տեսակից չի, հաստատ», - գրել է պատգամավորն ու, որպես հետգրություն, հավելել. « Սա էլ կանցնի, եւ միեւնույն է՝ գալու է պատասխան տալու ժամանակը․․․»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում