Ե­ԹԵ ՆԻ­ԿՈ­ԼԸ ՄՆԱ` ԿԳՈՐ­ԾԻ «1915+1937 ԹՎԱ­ԿԱՆ­ՆԵՐ» ՍՑԵ­ՆԱ­ՐԸ

Վերլուծություն

Գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նի և Ար­ցա­խի նախ­կին պետ­նա­խա­րար Ռու­բեն Վարդանյանի մի­ջև հե­ռա­կա վեճ է ծա­վալ­վել, թե ար­դյո՞ք սուտ է խո­սում Է­ռա­տո Ան­նա Հա­կո­բյա­նը: Հա­յաս­տա­նի վար­չա­պետն ի­րա­վունք չու­նի իր ա­սու­լի­սի ժա­մա­նակ խո­սել, թե ինչ­քան չի սի­րում Ար­ցա­խը` այս մա­սին հայ­տա­րա­րել է Ռու­բեն Վար­դա­նյա­նը: Ի՞նչ վար­չա­պետ, պա­րոն Վար­դա­նյան, մի՞թե մին­չև հի­մա չեք ըմբռ­նել, որ թշնա­մու կա­մա­կա­տար կո­լա­բո­րա­ցի­ո­նիս­տին վար­չա­պետ ան­վա­նե­լը մեղ­սա­գոր­ծու­թյուն է:

ԻՆ­ՉՈ՞Ւ ՉԵՔ ՏԱ­ԼԻՍ ԴԱ­ՎԱ­ՃԱ­ՆԻ Ա­ՆՈՒ­ՆԸ

Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից հա­մա­կարգ­վող ակ­ցի­ա­նե­րի ժա­մա­նակ այդ­պես էլ անն­շան բա­ցա­ռու­թյուն­նե­րով չի հնչում գլխա­վոր մե­ղա­վո­րի` դա­վա­ճա­նի` Նի­կո­լի ա­նու­նը: Իսկ Ռու­բեն Վար­դա­նյա­նը, որ այ­լևս իշ­խա­նու­թյուն չէ, զար­մա­նա­լի­ո­րեն դա­վա­ճա­նին «պա­րոն վար­չա­պետ» է ա­սում: «Մենք վտան­գի ա­ռաջ ենք, և ե­թե դու վար­չա­պետ ես Հա­յաս­տա­նի, ո­րը նա­և պա­տաս­խա­նա­տու է Ար­ցա­խի հա­մար, դու պետք է ա­մեն ինչ ա­նես՝ մի­ա­սին պայ­քա­րենք, որ Ար­ցա­խը մնա հայ­կա­կան: Ոչ թե ա­սես՝ ե­կեք հանձ­նենք Ար­ցա­խը, ո­րով­հե­տև ու­րիշ տար­բե­րակ չկա: Դրանք ա­ռաջ­նոր­դի խոս­քեր չեն: Դուք ճիշտ չե՛ք, պա­րոն վար­չա­պետ, երբ ա­սում եք՝ մարդ չկար Ստե­փա­նա­կեր­տում, և՛ կա­նայք են մնա­ցել Ստե­փա­նա­կեր­տում, և՛ տղա­մար­դիկ: Ե­թե ձեր կի­նը բուն­կե­րից դուրս գար, կի­մա­նար ինչ­քան կին կար Ստե­փա­նա­կեր­տում, ե­թե դուք ու­զե­նա­յիք ի­մա­նալ` ի­րա­կա­նում ինչ է կա­տար­վում Ար­ցա­խում, ա­պա կի­մա­նա­յիք ինչ­քան մարդ է ե­ղել Ար­ցա­խում, կռվել մին­չև վերջ: Պետք չի բա­ժա­նել ար­ցախ­ցի­նե­րի և հա­յաս­տան­ցի­նե­րի, ով ինչ բար­բա­ռով է խո­սում: Դուք եք պար­տա­կան ա­պա­հո­վել հայ­կա­կա­նու­թյու­նը ՀՀ և Ար­ցա­խի»,– ա­սել է Վար­դա­նյա­նը: Լավ, մի՞թե չեք զգում, որ այդ դա­վա­ճա­նի հետ կար­ծես թե «լեյ­տե­նանտ Շմիդ­տի զա­վակ­ներ» խա­ղը խա­ղաք (21–րդ դա­րում Իլֆն ու Պետ­րո­վը թե­րևս այդ կեր­պար­նե­րին  կո­չե­ին «լեյ­տե­նանտ Սո­րո­սի զա­վակ­ներ»` հաշ­վի առ­նե­լով Սո­րո­սի դե­րը հե­ղա­փո­խու­թյուն­նե­րում):

Ռու­բեն Վար­դա­նյա­նը նշել է, որ մենք չենք կա­րող խա­ղաղ ապ­րել, երբ ա­սում ենք, որ բո­լոր տղա­մար­դիկ դա­սա­լիք են, կա­նայք ա­ներ­ջա­նիկ, Ա­րա­րատ սա­րը մե­րը չի, հիմ­նը պետք է փո­խել, ե­կե­ղե­ցին վատն է, Ար­ցա­խը մե­րը չի. «Պա­րո՛ն վար­չա­պետ, Ար­ցա­խին տրվող փո­ղը դուք ձեր գրպա­նից չեք տվել, ե­թե թիվ եք ա­սում, ա­սեք նա­և ինչ­քան բան է ստա­ցել ՀՀ–ն Ար­ցա­խից, դուք ի­րա­վունք չու­նեք հաշ­վարկ­ներ ա­նել, հինգ տար­վա մեջ կա­րող է­իք կազ­մա­կեր­պել, որ է­ֆեկ­տիվ լի­ներ, թա­փան­ցիկ լի­ներ, որ փո­ղե­րը ճիշտ օգ­տա­գործ­վե­ին, դա գնա­հա­տա­կան է ձեզ՝ որ­պես ղե­կա­վա­րի: Հայ­րե­նի­քը չու­նի գին»: Այ Ռու­բեն Կառ­լե­նիչ, այ քո հո­գուն ղուր­բան, մի՞թե չեք հաս­կա­նում, որ գործ ոււ­նեք ներ­քին թշնա­մու, այլ ոչ թե ՀՀ իշ­խա­նու­թյան հետ: Թե՞ ձև եք տա­լիս, որ չեք հաս­կա­նում: Այդ ձև տա­լով ի ­վեր­ջո ան­դառ­նա­լի ա­ղետ կստա­նանք... Թե՞ ի­րա­կա­նում նախ­կին (իրա­կա­նում նախ­կին չի լի­նում) նի­կո­լա­կան Մա­նե Թան­դի­լյան խա­ղաց­նելն ա­վե­լի կա­րև­որ է... Մա­նե, գու­մա­րած Ա­րամ Զ. Սարգ­սյան, գու­մա­րած Դա­վիթ Խա­ժա­կյան, գու­մա­րած ՔՊ... Ե­րև­ա­նի ա­վա­գա­նի­ում «Ելք» դա­շի՞նքն եք վերս­տեղ­ծում: Քա­ղա­քա­կան աղ­բա­նո­ցի ապ­րանք այդ դա­շին­քը մեզ հաս­տատ պետք չէ, իսկ ե­թե պետք է Վար­դա­նյա­նին, ա­պա հար­ցեր են ա­ռա­ջա­նում...

Հու­մա­նի­տար ա­ղետ է Ար­ցա­խում: Հու­լի­սի վեր­ջին օ­րը ՀՀ Ա­ռա­ջին նա­խա­գահ Լև­ոն Տեր–Պետ­րո­սյանն իր ա­ռանձ­նա­տա­նը հան­դի­պել է Հա­յաս­տա­նում ԱՄՆ Ար­տա­կարգ և  լի­ա­զոր դես­պան Քրիս­տի­նա Քվի­նի հետ: Տեր–Պետ­րո­սյա­նի խոս­նակ Ար­ման Մու­սի­նյա­նի փո­խանց­մամբ` մեկ ժա­մից ա­վե­լի տե­ւած զրույ­ցի ըն­թաց­քում հիմ­նա­կա­նում շո­շափ­վել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ստեղծ­ված հու­մա­նի­տար ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված խնդիր­նե­րը: Հան­դիպ­մա­նը ներ­կա են ե­ղել նա­եւ Հա­յաս­տա­նում ԱՄՆ դես­պա­նու­թյան քա­ղա­քա­կան և տնտե­սա­կան բաժ­նի ղե­կա­վար Ա­լի­սոն Հան­նան, քա­ղա­քա­կան հար­ցե­րի պա­տաս­խա­նա­տու Ջե­նի­ֆեր Հեդ­դան և  ՀՀ Ա­ռա­ջին նա­խա­գա­հի գրա­սե­նյա­կի տնօ­րեն Ա­վե­տիս Ա­վա­գյա­նը:

Հու­մա­նի­տար խնդիր­ներ... Ժա­մա­նա­կին Ստե­փա­նա­կեր­տի Վե­րածնն­դի հրա­պա­րա­կը հպար­տո­րեն ռազ­մա­կան շքերթ­ներ է ըն­դու­նել, իսկ հի­մա այն­տեղ մար­դիկ շարք կանգ­նած SOS են ցու­ցադ­րում: Ու դրա մե­ղա­վո­րի, մի­տում­նա­վոր այդ վի­ճա­կը ստեղ­ծող կա­պի­տու­լյան­տի հետ դեռ «կա­ռու­ցո­ղա­կան բա­նա­վեճ» վա­րող կա... հա­սուն մար­դիկ եք, ա­մոթ է: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է Ռե­ֆոր­միստ­նե­րի կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար Վա­հան Բա­բա­յա­նը. «Սերժ Սարգ­սյա­նի կա­ռա­վար­ման ժա­մա­նակ Ար­ցա­խը բա­ցի իր պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գից և անվ­տան­գու­թյան մա­կար­դա­կից դար­ձել էր փոք­րիկ եվ­րո­պա­կան եր­կիր: Տու­րիստ­նե­րը զար­մանք է­ին ապ­րում, թե ոնց է այդ փոքր չճա­նաչ­ված եր­կի­րը այդ­քան զար­գա­ցել: Ստե­փա­նա­կեր­տի շար­ժը նման էր զար­գա­ցած քա­ղաք­նե­րի շար­ժի, իսկ քա­ղա­քի մաք­րու­թյան ա­ռու­մով շատ նույ­նիսկ զար­գա­ցած երկր­նե­րի քա­ղաք­ներ կնա­խան­ձե­ին: Ո­րոշ թափթ­փուկ­ներ, երբ ա­սում է­ին «Շու­շին բոմ­ժա­նոց» էր, նրանք հա­վա­նա­բար չէ­ին էլ ե­ղել այն ժա­մա­նակ Շու­շի­յում ու Ար­ցա­խը չէ­ին էլ տե­սել, ուր է հա­սել և ոնց է զար­գա­ցել: Պետք էր ըն­դա­մե­նը ա­պա­հո­վել անվ­տան­գու­թյու­նը և ար­ցախ­ցի­նե­րը այն կշա­րու­նա­կե­ին զար­գաց­նել: Չմո­ռա­նանք, որ Սերժ Սարգ­սյա­նը օ­դա­նա­վա­կա­յան նույ­նիսկ կա­ռու­ցեց Ար­ցա­խում: Իսկ այ­սօր բո­լոր կո­րուստ­նե­րից հե­տո Ստե­փա­նա­կեր­տում ֆլեշ–մոբ է, ու մար­դիկ գրում են SOS, ու­զում են փրկվել, քա­ղա­քի լա­վա­գույն տրանս­պոր­տը ձին է, դե մնա­ցա­ծը չա­սեմ, բո­լորս գի­տենք»:

Կհաս­կա­նա՞ք, թե «Սերժ մեր­ժե­լով» ի­րա­կա­նում մեր­ժել եք և՛ այդ հրաշք «փոք­րիկ Եվ­րո­պան», և՛ մեր պե­տու­թյու­նը որ­պես այդ­պի­սին:

Ե­ԹԵ ՆԻ­ԿՈ­ԼԸ ՄՆԱՑ` SOS ԿԳՐՎԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՀՐԱ­ՊԱ­ՐԱ­ԿՈՒՄ

Hraparak

68–ամյա ար­ցախ­ցի Վա­գիֆ Խա­չատ­րյա­նին Կար­միր խա­չի ավ­տո­մե­քե­նա­յից ա­ռև­ան­գե­լը և Բաք­վում նրան ծան­րա­գույն պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ մեղ­սագ­րելն ի­րա­կա­նում ծայ­րա­հեղ վտան­գա­վոր սցե­նա­րի սկիզբ կա­րող է դառ­նալ: Ինչ­պես հայտ­նում է Ար­ցա­խի Ա­ԱԾ–ն` ադր­բե­ջա­նա­կան օգ­տա­տե­րե­րը տա­րա­ծել են պա­տե­րազ­մին են­թադ­րա­բար մաս­նակ­ցած՝ Ար­ցա­խի բնա­կիչ­նե­րի ցանկ՝ կեղծ մե­ղադ­րանք­նե­րով: Վստա­հա­բար, բա «ամբող­ջա­կան» ցանկ չէ, այլ հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մի տարր: Իսկ հի­մա լսենք մեր երկ­րի ա­մե­նաս­թափ փոր­ձա­գետ­նե­րից մե­կին. «Ադրբե­ջա­նը փոր­ձե­լու է ինչ–որ պա­հի տղա­մարդ­կանց ցե­ղաս­պա­նու­թյուն ա­նել»,– մեկ­նա­բա­նե­լով ԿԽՄԿ մե­քե­նա­յով ՀՀ տե­ղա­փոխ­վող 68–ամյա ար­ցախ­ցու ա­ռև­ան­գու­մը` ա­սաց ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը: «Ավե­լին, կա­րող է ինչ–որ պա­հի ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րից պա­հան­ջեն ար­տա­հանձ­նել ա­ռա­ջին պա­տե­րազ­մի, նա­և 30 տար­վա տար­բեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին մաս­նակ­ցած տղա­նե­րին, բա­նա­կի սպա­նե­րին և գե­նե­րալ­նե­րին»,– ա­սաց Վրթա­նե­սյա­նը: Նրա կար­ծի­քով` այս ի­րա­վի­ճա­կը դառ­նա­լու է խա­ղա­քարտ Ադր­բե­ջա­նի ձեռ­քում: Հե­տո Ադր­բե­ջա­նը պա­հան­ջե­լու է ՀՀ–ից այլ մարդ­կանց ար­տա­հանձ­նել: «Եթե ՀՀ տա­րած­քից ար­տա­հանձ­նու­մը չլի­նի, ար­դեն օգտ­վե­լով ՀՀ ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի լռու­թյու­նից, լուռ հա­մա­ձայ­նու­թյու­նից պա­հանջ­ներ են ներ­կա­յաց­նե­լու եր­րորդ երկր­նե­րին այս կամ այն ան­ձին ար­տա­հանձ­նե­լու հա­մար: Շատ հնա­րա­վոր սցե­նար է ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­գոր­ծու­թյան և հան­ցա­վոր հա­մա­ձայ­նու­թյան պայ­ման­նե­րում»,– եզ­րա­փա­կեց Կա­րեն Վրթա­նե­սյա­նը: Իսկ ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նի հա­մոզ­մամբ. «Վստահ եմ՝ Վա­գիֆ Խա­չատ­րյա­նի տվյալ­նե­րը թշնա­մուն տրա­մադ­րել են հենց ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը: Վստահ եմ՝ տրա­մադ­րել են հա­զա­րա­վոր այլ ա­զա­տա­մար­տիկ­նե­րի տվյալ­ներ ևս: Ե­թե թշնա­մու դրա­ծո­նե­րը շա­րու­նա­կեն իշ­խել Հա­յաս­տա­նում, ա­պա հե­ռու չէ այն օ­րը, երբ ա­զա­տա­մար­տիկ­նե­րին ու հրա­մա­նա­տար­նե­րին սկսեն հանձ­նել ու­ղիղ Ե­րև­ա­նից: Դա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նույն­քան տրա­մա­բա­նա­կան զար­գա­ցում կլի­նի, որ­քան կայ­ծա­կից հե­տո ո­րո­տը»:

Ար­ցա­խում ա­մեն ըն­տա­նի­քը, ՀՀ–ում` ա­մեն երկ­րորդ ըն­տա­նի­քը Ար­ցա­խում ծա­ռա­յած զին­վոր ու­նի: Նրանք բո­լո­րը ռիս­կի տակ են` հայտն­վե­լու «1915–1937 թվա­կան» ի­րա­վի­ճա­կում, երբ ՔՊ–ական խուն­տան կկա­տա­րի НКВД–ի գոր­ծա­ռույ­թը, իսկ Ադր­բե­ջա­նը` ե­րիտ­թուր­քե­րի: Այդ­պի­սի սցե­նա­րի դեպ­քում ոչ մե­կին չեն հարց­նի` թուր­քի հետ «խա­ղա­ղու­թյա­նը» հա­վա­տո՞ւմ ես, թե` ոչ, Ար­ցա­խի հա­մար ցա­վո՞ւմ ես, թե՞ թքած ու­նես... Ի դեպ, քա­ղա­քա­գետ Ա­լեն Ղև­ոն­դյանն էլ ա­զե­րի­նե­րի` ՀՀ վե­րա­դարձ­նե­լու նի­կո­լա­կան ծրագ­րե­րի ռիս­կե­րի մա­սին է ա­հա­զան­գում. «Լուռ, ան­տար­բեր ու սո­վո­րա­կան կեն­ցա­ղով ապ­րե­լուց զատ, կա­րող եք հա­մա­տե­ղու­թյամբ ճշտել, թե Ե­րև­ա­նի ձեր բնա­կա­րա­նը, կամ գյու­ղի ձեր տու­նը մին­չև 1991թ. պա­տահ­մամբ ադր­բե­ջա­նաբ­նակ չի՞ ե­ղել. հի­աս­թա­փեց­նեմ ձեզ, նախ­կին ադր­բե­ջան­ցի բնակ­վող­նե­րը, որ հա­յե­րին ջար­դե­ցին Բաք­վում, Սում­գա­յի­թում, Կի­րո­վա­բա­դում ու ԱդրԽՍՀ այլ քա­ղաք­նե­րում, հետ են գա­լու ու գա­լու են հետ վերց­նեն էդ տնե­րը, ա­վե­լին՝ ՀՀ իշ­խա­նու­թյու­նը դրան ա­ջակ­ցե­լու է: Ի դեպ, դա ար­վե­լու է ՄԱԿ–ից ստա­ցած ման­դա­տի ներ­քո, ո­րը փա­թե­թա­վոր­վե­լու է որ­պես «ՀՀ–ում ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րաբ­նակ­ցե­ման ու դրա հիմ­քով մի­ջէթ­նիկ բա­խում­նե­րից զերծ մնա­լու խա­ղա­ղա­պահ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ներ­քո»:

Այն­պես որ, այս խուն­տա­յին տա­պա­լե­լը ՀՀ ցան­կա­ցած քա­ղա­քա­ցու` ապ­րի նա Ար­ցա­խում, թե Ե­րև­ա­նում, ողջ մնա­լու և տու­նու­տե­ղը չկորց­նե­լու ՄԻ­ԱԿ շանսն է: Եվ այդ շանսն ի­րաց­նե­լու վայ­րը, որ­տե­ղից պետք է սկսվի թե՛ Ար­ցա­խի, թե՛ ՀՀ–ի դե­օ­կու­պա­ցի­ան, Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակն է, ո­րի ճշգրիտ կո­որ­դի­նատ­նե­րը հրա­պա­րա­կել է Ար­ցա­խի հե­րոս Ար­շա­վիր Ղա­րա­մյա­նը:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=261560&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը