Բուժումը թանկ հաճույք է. մահացել է Սամվել Բեգլարյանը
Մշակութային
Երկարատեւ հիվանդությունից հետո` այսօր մահացել է արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, ռեժիսոր, դերասան, ազատամարտիկ ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ:
«Իրավունքի» հետ վերջին հարցազրույցում անդրադառնալով իր հիվանդությանը` նա մասնավորապես ասել էր. «Պետական ծառայությունների հույսին ընկնելը՝ կոնկրետ մահվան դուռ գնալ է նշանակում... Հենց հիմա էլ լրջագույն ֆինանսական խնդիրներ ունեմ… «Վիլիս» ունեի, վիրահատության համար վաճառեցի, բայց հետագա բուժումը նույնպես թանկ հաճույք է…»:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=261554&l=am/