Երբ պատճառները վերացնելու փոխարեն փորձում ես պայքարել հետեւանքների դեմ՝ կանգնում ես հայրենազրկման առաջ. Էդուարդ Շարմազանով

Թեմա

Այն ինչ տեղի է ունենում մեր հայրենիքում, ուղղակի հետեւանք է 2018-ի ազգակործան հեղափոխության ու 2021-ի ընտրություններով կապիտուլյացիայի  լեգիտիմացման։

2018-ին  ԱՄՆ ներկայացուցիչ Բոլթոնն եկավ Հայաստան ու առաջարկեց հայ ժողովրդին «հրաժարվել իր պատմական կաղապարներից»։

2018-ի աշնանը ԱԺ-ում տագնապ հնչեցրեցի այս հայտարարության ազգակործան հետեւանքների վերաբերյալ.  հրաժարում պատմական կաղապարներից նշանակում է հրաժարում Ազատ Արցախից, Հայոց Պահանջատիրությունից, Հայ Եկեղեցու վճռորոշ դերից, ավանդական արժեքներից ու դաշնակիցներից։

Այն ժամանակ միայն ես ու իմ մի քանի հանրապետական ընկերներն էին Աժ-ում խոսում վտանգների մասին։

Նիկոլը Արցախում օգտագործում էր «Ղարաբաղի հայություն» եզրույթը, ես տագնապ էի հնչեցնում նման ձեւակերպման վտանգների մասին, բայց նույնիսկ այն ժամանակվա Արցախի ղեկավարությունը ծպտուն չէր հանում։

Դրանից հետո կալանավորվում են Արցախի հերոսներ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանը, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի վրա անհեթեթ  «սալյարկայի գործ» են կարվում, բայց Արցախի ղեկավարությունը լռում էր։

Նիկոլը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում բացականչում է՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, պատերազմի լույս վառելով Ադրբեջանի համար։
 
Պաշտոնական Ստեփանակերտը այդ ժամանակ էլ լուռ էր։

Քիչ անց տեղի է ունենում եւս մեկ խայտառակ դեպք.

Արցախի նախագահի աթոռին բազմած անձը Հ1-ի եթերում անամոթաբար «ցեխ է շպրտում» 2016-ի Ապրիլյանի ղեկավարների ու փառաբանում Նիկոլին՝ նշելով, որ 2016-ին Ստեփանակերտում օդը բաց էր, իսկ հիմա (Նիկոլի շնորհիվ) ՝փակ։

Ավելին. Փաշինյանը մեծամտաբար հայտարարում է՝ բանակցում եմ իմ սեփական կետից։

Դրանից հետո Նիկոլը սկսում է հոխորտալ, որ ինքն ինչ պետք է, դա էլ բանակցում է։

Այնուհետեւ սկսվում է պատերազմը։

Նիկոլը 44 օր խաբում է, թե հաղթելու ենք։

Պատերազմի առաջին օրը Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում է, որ պատերազմը կարող է այս պահին էլ կանգնեցնել «5 պլյուս 2» տարբերակով՝ առանց մեկ զոհի ու ԼՂԻՄ նախկին տարածքից մեկ սմ նույնիսկ չզիջելով։

Պատերազմի ընթացքում Նիկոլը մերժում է Պուտինի պատերազմը կանգնեցնելու առաջարկը։

Արդյունքում ավելի վատ պայմաններով ու հազարավոր զոհերով ստորագրում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Գալիս է 2021-ի ընտրությունը. ի՞նչ է անում Արցախի ղեկավարությունը։

Ոչ թե չեզոք է մնում, ոչ թե սատարում է Արցախ ազատագրած Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, այլ ողջ հոգով ու սրտով Արցախի նախագահն ու թիմը սատարում են ՔՊ-ին։

Դրանից ամիսներ անց Փաշինյանն ու ռեժիմը խոսում են «նշաձողի իջեցման», Լաչինը ադրբեջանցիներին տալու, նոր սեպտեմբերյան պատերազմ են բերում՝ 226 նահատակ ու ՀՀ 150 քառ.կմ տարածքի օկուպացիա։

Գալիս է 2023-ը ու Նիկոլը հայտարարում է Արցախն Ադրբեջանի մաս. հայտարարում է Բրյուսելում, Ռեկյավիկում, Մոսկվայում ու Երեւանում։

Արցախի ղեկավարությունը պահանջում է ամեն ինչ բոլորից, բացի Նիկոլից։

Արդյունքում փակվում է Արցախի կյանքի ճանապարհն ու սկսվում է Արցախի պաշարումն ու արցացիների հայրենազրկման գործընթացը։

Հիմա եկել ազգովի ռուսին, ֆրանսիացուն ու ամերիկացիւն ենք բողոքում ու մեղադրում։

Իսկ նրանց «կոշիկին էլ չէ» մեր անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, գիտեք ինչու՞։

Քանի որ մենք որպես հասարակություն փաստացի ուրացել ենք Արցախն ու Անկախությունը, 
Հայաստանն ու Ղարաբաղյան շարժումը։

Ստամոքսն ու նյութապաշտությունը հաղթեց մեզ որպես ազգային հասարակություն։

Ինքնախաբեությունը մեղք է։

Մենք այսօր արժանի չենք ոչ Անկախության, ոչ Եռաբլուրին, ոչ Գանձասարին ու ոչ էլ Էջմիածնին։

Լուծում կա՞ այս վիճակից դուրս գալու։

Երեւի. ապաշխարհում, Ազգի ու Հայրենիքի հավիտենականության գիտակցում գործով, հրաժարում «30 արծաթից» ու էգոիստի նման եսակենտրոն հասարակություն կառուցելուց, եւ, ամենակարեւորը, ապավինում Աստծուն ու մեր Սուրբ Եկեղեցուն։

Ու դա յուրաքանչյուրս պետք է սկսենք հենց  մեզնից, քանի որ ամեն մեկս էլ ունենք մեր մեծ մեղքի բաժինը։

https://t.me/eduardsharmazanov/5048

https://iravunk.com/sim/?p=261537&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ