Կանգնեցնել Արցախում տիրող արհավիրքը եւ հումանիտար աղետը. ԱՀ փաստաբանների պալատի նախագահի կոչը միջազգային կառույցներին

Հանդիպում


«ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) 2023 թվականի հուլիսի 6-ին կայացված № 180 որոշմամբ վերահաստատել է իր 2023 թվականի դեռևս փետրվարի 22-ին կայացված № 180 որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները` երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, ինչը սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել», -անդրադառնալով հարցին, թե ինչ ակնակլիքներ ունեն ՄԱԿ-ից պաշարված Արցախում, ասաց ԱՀ փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը, ընդգծելով.
-Ինչ վերաբերում է օդային միջանցք բացելուն,նշեմ, որ ռեալ չենք համարում, քանի որ 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ պայմանագրի կետերը չի կատարում Ադրբեջանը, մասնավորապես Բերձորի միջանցքի անխափան և անվտանգ երթևեկության ապահովումը։Եվ, ինչպես եք պատկերացնում օդային միջանցքի դեպքում։ Իմ կարծիքով, դա խնդրի լուծում չէ, Ադրբեջանը պետք է կատարի եռակողմ հայտարարության պահանջները և աշխարհի տարբեր երկրները չպետք է աչք փակեն այն ամենի վրա, ինչ անում է սադրիչ Ադրբեջանը։Պետք է անհապաղ զսպող քայլեր ձեռնարկվի` Արցախի ժողովրդին հումանիտար աղետից փրկելու համար, պետք է քայլեր ձեռնարկվի Բերձորի միջանցքի բացման  և քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժվելու ուղղությամբ։Ավելին նշեմ,
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը որևէ տարբերակով չպետք է օգտագործվի։

-Ակնհայտ է, որ ագրեսոր Ադրբեջանը, թքած ունենալով աշխարհի, հիմնարար իրավունքների ու միջազգային պարտավորությունների վրա, առաջ է տանում իր ցեղասպան քաղաքականությունը, ո՞վ եւ ի՞նչ մեխանիզմներով պետք է կանգնեցնի այս ցեղասպան գործընթացը ի վերջո։ Այս համատեքստում ի՞նչ ակնկալիքներ ունեք Հհ իշխանություններից։

- «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի (առ դեկտեմբերի 2017, կոնվենցիան միացած երկրների թիվը 149–ն է) 2-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:
Ներկայումս Ադրբեջանն առաջ է տանում իր ցեղասպան քաղաքականությունը` ամեն կերպ փորձելով Արցախի ժողովրդին զրկել ամեն ինչից, նրանց պահելով լիակատար շրջափակման մեջ։Արհավիրք է, որին պետք է վերջ տրվի։
Ինչ սպասել ՀՀ իշխանությունից` ոչ մի դրական գործողություն Արցախի օգտին չենք տեսնում։ՀՀ իշխանությունից ընդհանրապես ակնկալիք չունենք, նրանց գործողություններն ուղղված չեն ի պաշտպանություն Արցախի։Մեր միակ հույսը մենք ենք հայերս ու մեր սփյուռքը։
Օգտվելով առիթից,ցանկանում եմ կոչ անել աշխարհի ողջ քաղաքակիրթ քրիստոնյա երկրներին` կանգնեցնել Արցախում տիրող արհավիրքը և հումանիտար աղետը։

https://iravunk.com/sim/?p=261441&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ