Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մոտ անժամկետ նստացույց են սկսել երիտասարդները. pastinfo.am

Ներքաղաքական

Ամիսներ շարունակ տուն՝ Արցախ վերադառնալ չկարողացող շուրջ երկու տասնյակ երիտասարդներ անժակետ նստացույց են սկսել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ։

Նրանք միջազգային կառույցից պահանջում են անհապաղ գործադրել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի «անցակետից» այսօր առևանգված Արցախի հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։

«Շտապ հավաքի պատճառը մեր հայրենակից Վագիֆ Խաչատրյանի առևանգումն է ադրբեջանցիների կողմից։ Առաջին հերթին պահանջում ենք, որ այս միջազգային կառույցը, որը նրան տեղափոխում էր, անհապաղ քայլեր ձեռնարկի ու վերադարձնի առևանգված քաղաքացուն։ Արդեն վրան ենք տեղադրել, դեռևս ոչ մեկը ԿԽՄԿ-ից մեզ չի մոտեցել»,- «Փաստինֆո»-ին ասաց նստացույցի մասնակից Հրաչ Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի, այսպես կոչված, սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն այսօր առավոտյան Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ խաչատրյանին։ Ժամեր անց ռազմական հանցագործության հեղինակ Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ շինծու, ակնհայտ կեղծ մեղադրանքով ձերբակալվել է ԿԽՄԿ-ի մեքենայից առևանգված արցախցին։

Աղբյուրը՝ pastinfo.am

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ